ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը հաղթել է մրցացի՝ հանրապետական Դոնալդ Թրամփի հետ բանավեճում։ Այս մասին են վկայում CNN և ORC ընկերության կողմից անցկացված բլից հարցման արդյունքները։
Քլինթոնին հաղթող է համարում հարցման մասնակիցների 57 տոկոսը, Թրամփին՝ 34 տոկոսը։ Հարցին, թե ինչպե՞ս ելույթ ունեցավ Թրամփը, 63 տոկոսը պատասխանել է, որ ավելի լավ, քան անցած դեբատներին, 21 տոկոսը պատասխանել է, որ ավելի վատ, 15 տոկոսն ասել է, որ նույն կերպ։
Հարցումն անցկացվել է 537 գրանցված ընտրողների շրջանում։ Պատասխանողների թվում դեմոկրատները փոքր-ինչ ավելի են եղել, քան հանրապետականները։
Թրամփը ելույթ է ունեցել սկանդալի ֆոնին, որը ճգնաժամի է տարել նրա ընտրարշավը։
Հիլարին հայտարարել է հաղթանակի դեպքում Իրաքում և Սիրիայում քրդական աշխարհազորին զինելու պատրաստակամության մասին։ «Նրանք մեր լավագույն բարեկամներն են Սիրիայում և Իրաքում»,- հայտարարել է նա դեբատների ժամանակ՝ հայտնում է CNN-ը։ Քլինթոնը խոստացել է նաև հաղթանակի դեպքում ցամաքային զորքեր չմտցնել Սիրիա։ Նա աջակցություն է հայտնել Սիրիայում թռիչքազերծ գոտիների ստեղծմանը, իսկ մուսուլմանների մասին Թրամփի հայտարարությունները որակել «նվեր ահաբեկիչներին»։
Քլինթոնը հույս է հայտնել, որ ԱՄՆ Գերագույն դատարանը կաջակցի աբորտների ու միասեռ ամուսնությունների սահմանափակումների վերացմանը։
Դեբատների ժամանակ թեկնածուներին հարցրել են, թե ի՞նչն են գնահատում մրցակցի մեջ։ Թրամփը հայտարարել է, որ Հիլարին երբեք չի հանձնվում, և ինքը գնահատում է դա նրա մեջ։
«Ես հարգում եմ նրա երեխաներին»,- իրադրությունից այդ կերպ է դուրս եկել Քլինթոնը։ Նրա խոսքով՝ այն փաստը, որ Թրամփը լավ երեխաներ է մեծացրել, քիչ բան չի ասում նրա մասին։
Չնայած բանավեճի լարվածությանը, ավարտին Քլինթոնն ու Թրամփը միմյանց ձեռք են սեղմել։
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55