Hetq.am-ը գրում է.
«Արեգա և Էդվարդ Շահգելդյանները մինչ արցախյան 44-օրյա պատերազմն ապրում էին Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղում։ Պատերազմի ժամանակ ամուսինները հրաժարվել են լքել իրենց տունը, քանի որ համոզված էին՝ ադրբեջանական ուժերը չեն կարող գյուղ հասնել։ Հոկտեմբերի 27-ին ադրբեջանցի զինծառայողները գերեվարել են ամուսիններին։
Էդվարդ Շահգելդյանը մահացել է գերության մեջ, Արեգան գերությունից վերադարձել է 2020 թվականի դեկտեմբերի 14-ին։
Նրանց դուստրը՝ Գոհարը, որն ապրում էր Շուշիում, ամեն օր զանգահարել ու խնդրել է ծնողներին դուրս գալ գյուղից, սակայն Էդվարդ Շահգելդյանը հրաժարվել է լքել գյուղը։
Գոհարի ամուսինը՝ Վլադիմիրը, մի քանի անգամ գնացել է նրանց հետեւից։ Արեգա Շահգելդյանը հիշում է՝ փեսայի վերջին այցի ժամանակ ուզում էր գնալ մեքենան նստել՝ մտածելով, որ ամուսինը կհետևի իրեն։ «Ինձ ասեց՝ Արեգա՞, էդ գնու՞մ ես, գնում ես ինձ անտեր թողնե՞ս, ու՞ր ես գնում»։ Արեգան իջել է մեքենայից ու մնացել գյուղում՝ ամուսնու հետ։
«1992-ին՝ արցախյան առաջին պատերազմի ժամանակ, բոլոր տեղերից գալիս էին Ավետարանոց, Արցախի բոլոր շրջանների բնակիչները՝ համոզված լինելով, որ մեր գյուղում անվտանգ է, հայրս էլ մինչև վերջ էդպես մտածեց»,-ասում է Գոհարը։
Գերությունից վերադարձած Արեգա Շահգելդյանը հիշում է, թե ինչպես է տեղի ունեցել դեպքը։
Հոկտեմբերի 27-ն էր, ադրբեջանցիներն արդեն հասել էին Ավետարանոց, բնակիչները լքել էին գյուղը։ Արեգան վառարանը փայտ էր գցում, երբ գլուխը բարձրացնելով, ադրբեջանցի երկու զինվորի է տեսնում։ Նրանք կնոջը հրահանգում են տեղից չշարժվել։ Արեգան սկսում է արտասվել, ադրբեջանցիներն ասում են, թե չեն սպանի իրենց։ Տունը տակնուվրա են անում, գտնում նրանց դրամական խնայողությունները, դատարկում սառնարանի պարունակությունը, ապա նրանց ուղեկցում գյուղի մեկ այլ տան հավաբուն, որտեղ ամուսինները գիշերում են։
Առավոտյան տանում են գյուղի վերջում գտնվող մեկ այլ տուն, որտեղ ադրբեջանցիները մի քանի գառ էին մորթել ու ճաշ էին պատրաստում։
«Մենք նստած էինք տան վերջում, բերեցին մեր առաջ ամանով խաշլամա դրեցին, չկերանք, իրենք կերան, խմեցին, ոնց որ քեֆ անեին, էդ գիշերը մի կերպ լուսացրինք, չգիտեինք՝ մեզ հետ ինչ էին անելու, իրենք զինված, մենք՝ առանց զենք, սկի նորմալ քայլել չէինք կարող, առավոտը տարան Բաքու»,- հիշում է Արեգա Շահգելդյանը։
Հոկտեմբերի 29-ին Շահգելդյաններին ու գյուղից գերեվարված ևս 2 տղամարդու տեղափոխում են Բաքու։
Արեգան ասում է, որ ամուսնուն ու համագյուղացիներին ծեծել են մեքենայում, ոտքերով ու զենքի կոթով հարվածել։
Գերության մեջ Արեգա Շահգելդյանը մնացել է 1 ամիս 15 օր։ Այդ ամբողջ ընթացքում ամուսինները մեկ անգամ են հանդիպել։
«Իրար տեսանք, Կարմիր խաչն էր եկել, միջնորդեցին՝ տեսանք, ինքն ինձ ասեց՝ պինդ կաց, ես՝ իրան ու էլ իրար չտեսանք, էդ ա եղել»,-հիշում է կինը։
Բաքվի բանտում նրանք տարբեր խցերում են եղել, չնայած նրան, որ Գոհարին՝ նրանց դստերը, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները վստահեցրել էին, թե միասին են, ոչ մի վտանգ չի սպառնում նրանց կյանքին, չեն տանջում, չեն խոշտանգում, սնվում են ժամանակին ու ընդունում իրենց դեղերը։ Երկուսն էլ ճնշման կարգավորման դեղեր էին ընդունում։
Գոհարը նամակներ է գրել գերության մեջ գտնվող ծնողներին, փոխանցել Կարմիր խաչին, բայց Արեգա Շահգելդյանն ասում է, որ ոչ մի նամակ իրեն չի հասել։
«Ես որ Երևանում գնում էի Կարմիր Խաչ, ասում էի՝ ի՞նչ ա պետք ուղարկել, եթե դուք կարող եք, անգամ դեղերն էի առել իրանց, դե մեծ էին, ճնշման դեղեր էին խմում, ասում էին՝ ամեն ինչ կա»,-պատմում է Գոհարը։
Դեկտեմբերի 5-ին Էդվարդ Շահգելդյանը գերության մեջ մահանում է»։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
18:03
15:31
15:13
15:03
14:42
14:19
13:52
13:31
13:03
12:44
11:34
11:18
11:02
10:22
10:03
20:58
20:33
20:04
15:35
14:42
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03