Գործարար և հասարակական գործիչ Նարինե Դավթյանի հայցի հիման վրա ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի հունիսի 30-ի որոշմամբ քաղաքացի Մարիամ Հովսեփյանը Facebook սոցիալական ցանցում կատարած վիրավորանքների համար տուգանվել է 200 հազար դրամի չափով: Դատարանի որոշմամբ նա պարտավորվում է նաև Facebook-ի իր էջում գրավոր ներողություն խնդրել Նարինե Դավթյանից, փոխհատուցել պետական տուրքի և փաստաբանի ծախսերը: Հովսեփյանի նկատմամաբ հայցի քննարկումը տեղի էր ունենում վերջինիս գրանցման վայրի դատարանում: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից:
Սկանդալներով հայտնի քաղաքացին, որն իրեն մատուցում է իբրև ՌԴ-ում Հայաստանի նախկին դեսպան Վարդան Տողանյանի մտերիմ անձնավորություն, երկար տարիների ընթացքում հանրային տարածքում հայտնի է պետական և հասարակական կառույցների, քաղաքական գործիչների, լրագրողների և գործարարների նկատմամբ իր վիրավորական, սադրիչ և միակողմանի արտահայտություններով: Հասարակայնությունը հիշում է վերջին տարիների իրադարձությունների վերաբերյալ նրա մակերեսային, իրականությունը խեղաթյուրող և միտումնավոր մեկնաբանությունները
Շատերը հիշում են սոցիալական ցանցոըմ նրա վիրավորական գրությունները ոչ միայն Նարինե Դավթյանի վերաբերյալ, այլ նաև հարձակումները Մոսկվայում «Առավոտ» թերթի թղթակից Նաիրա Բաղդասարյանի, «Հայ գործարարների ընկերակցության» գործադիր տնօրեն Գոհար Գումաշյանի և ուրիշ հայտնի գործիչների վրա: Թերևս այս քաղաքացու ոչ կայուն ինքնագնահատականի և մտածողության ցածր մակարդակի և նրա գործողությունները համակարգող տխրահռչակ կենտրոնի պատճառով շատերը պարզապես արհամարել են նրա սադրիչ, կեղծ ու վիրավորական գրություններն ու արտահայտությունները:
Բայց Նարինե Դավթյանը գնացել է իրավական ճանապարհով, որոշելով ոչ միայն պաշտպանել իր պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը, այլ նաև ցույց տալ հասարակայնությանը, որ այս անձը մարդկանց և որոշակի շրջանակների թյուրիմացության մեջ է գցել:
Հուսանք, որ այս քրեա-իրավական միջոցը կսթափեցնի քաղաքացուն, իսկ նման անձանց վիրավորական պահվածքին տրված իրավական գնահատականը ընդհանրապես կնպաստի հասարակական դաշտում մթնոլորտի առողջացմանը:
18:03
15:31
15:13
15:03
14:42
14:19
13:52
13:31
13:03
12:44
11:34
11:18
11:02
10:22
10:03
20:58
20:33
20:04
15:35
14:42
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03