Պաշտոնական այցով Ֆրանսիայի մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այցելել է Փարիզի Կլիմայի ակադեմիա: Հաստատության նպատակն է երիտասարդների շրջանում բարձրացնել կլիմայի և կլիմայական մարտահրավերների վերաբերյալ իրազեկվածությունը։ Երեւանի քաղաքապետարանի լրատվության բաժնից տեղեկանում ենք, որ Փարիզի հայազգի փոխքաղաքապետ Անուշ Թորանյանի ուղեկցությամբ Երևանի քաղաքապետը շրջել է կրթօջախում, ծանոթացել պայմաններին: Ակադեմիան բաց է Փարիզի բնակիչների համար, այն ներառում է բուսաբանական այգի և երիտասարդական տարածքներ ու լսարաններ՝ դասընթացների, ցուցահանդեսների ու ժամանցի համար։ Հաստատությունում տեղի են ունենում բնապահպանության ոլորտի քննարկումներ ու բանավեճեր, երիտասարդները մշակում են շրջակա միջավայրի պահպանության ծրագրեր։ Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այցելել է նաև «Երիտասարդական թաղամաս»: Այն տեղակայված է Փարիզի 1-ին շրջանի քաղաքապետարանի նախկին շենքում՝ Լուվրի պալատի հարևանությամբ։ Թաղամասը երիտասարդների հյուրընկալման կենտրոն է՝ բոլոր անհրաժեշտ տարածքներով ու ծառայություններով։ Կենտրոնի մուտքն ազատ է բոլոր երիտասարդների համար։ Այն ներառում է coworking-ի համար նախատեսված տարածք, սրճարան, երիտասարդների աջակցման ծրագրերի գրասենյակ, աշխատանքի ընդունման կենտրոն, ինչպես նաև երիտասարդներին աջակցող այլ ծառայություններ, այդ թվում՝ իրավաբանական ու հոգեբանական աջակցության գրասենյակներ։ Հայաստանի և Ֆրանսիայի մայրաքաղաքների միջև ձևավորված արդյունավետ գործակցության լավագույն օրինակներից է Փարիզում «Թումո» կենտրոնի հիմնումը: Երևանի ներշնչմամբ իրագործված ծրագիրն արդեն շուրջ 1500 պատանու թվային աշխարհում կայանալու հնարավորություն է տալիս: Երևանի քաղաքապետը ծանոթացել է կենտրոնի գործունեությանն ու պատանիների համար ստեղծված պայմաններին: Կարևորելով երիտասարդների դերը երկրի ու պետության զարգացման գործում՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշել է, որ Երևանի և Փարիզի միջև հաստատված համագործակցության շնորհիվ հարկավոր է զարկ տալ երիտասարդների փոխանակման ու կրթական ծրագրերի իրագործման նախաձեռնություններին:
09:19
09:02
15:06
14:38
14:19
14:04
13:37
13:15
13:00
15:57
15:36
15:27
15:12
14:06
13:39
13:18
13:02
12:47
12:24
12:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55