ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է ԱՄՆ-ի առևտրային հարցերով նախարարի խորհրդական, Եվրասիայում ԱՄՆ առևտրային ծառայության խորհրդական Հեդեր Բրնսին և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տնտեսական և առևտրի պատասխանատու Բենջամին Բրնեսին։
Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արմեն Սիմոնյանը ողջունել է հյուրերին և խոսելով երկու երկրների միջև առկա ջերմ բարեկամական և գործընկերային հարաբերություններից՝ կարևոր է համարել ունենալ ուղիղ օդային կապ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև։
Նախարարի տեղակալը մանրամասն ներկայացրել է տրանսպորտի ոլորտում առկա խնդիրները, դժվարությունները, բարեփոխումների անհրաժեշտությունը, ոլորտում կառավարության առաջնահերթությունները, նաև առավելությունները՝ Հայաստանը որպես տարանցիկ երկիր։
Հեդեր Բրնսին հետաքրքրվել է Լարսի ճանապարհահատվածի խնդիրներով, այդ ճանապարհին այլընտրանք ունենալու հնարավորության,
Հյուսիս-հարավ ճանապարհի, Հայաստանի երկաթուղային ոլորտի առկա հնարարվորությունների, երկաթուղու հետագա զարգացման ռազմավարության, օդային ճանապարհով բեռնափոխադրումներ կազմակերպելու և կարևոր այլ հարցերի մասին։ ԱՄՆ ներկայացուցիչը հավելել է, որ շատ ընկերությունների հետաքրքիր է Հայաստանում ներկայացված լինելու գաղափարը։
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել կազմակերպել ևս մեկ հանդիպում՝ ավելի առարկայական քննարկելու բարձրացված հարցերն ու խնդիրները։
17:47
17:34
17:13
16:22
16:09
15:46
15:33
15:14
15:05
14:45
14:32
14:15
14:09
13:45
13:32
13:13
12:55
12:45
12:20
11:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01