Պարենային ապրանքների համաշխարհային գների բարոմետրը հունիսին՝ արդեն երրորդ ամիսն անընդմեջ, փոքր-ինչ անկում է արձանագրել։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ):
ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսը միջինում կազմել է 154.2 միավոր, ինչը 2.3 տոկոսով ցածր է մայիս ամսվա ցուցանիշից։ Ինդեքսը, որն ամենաշատ վաճառվող պարենային ապրանքների զամբյուղի միջազգային գների ամսական փոփոխության չափման միջոց է, 23,1 տոկոսով բարձր է 2021 թվականի հունիսի ցուցանիշից։
Հունիսին գրանցված անկումն անդրադարձնում է բուսական յուղերի, հացահատիկային մշակաբույսերի միջազգային գների նվազումը, մինչդեռ կաթնամթերքի եւ մսի գներն աճել են:
ՊԳԿ հացահատիկային մշակաբույսերի գնային ինդեքսը հունիսին միջինում 166,3 միավոր էր, որը 4,1 տոկոսով ցածր է մայիսի ցուցանիշից, սակայն 27,6 տոկոսով բարձր՝ 2021 թվականի հունիսից: Ցորենի միջազգային գները հունիսին նվազել են 5,7 տոկոսով, սակայն դեռեւս 48,5 տոկոսով բարձր են նախորդ տարվա գներից: Հունիսին արձանագրված անկումը պայմանավորված էր հյուսիսային կիսագնդում նոր բերքի սեզոնային առկայությամբ, որոշ խոշոր արտադրող երկրներում մշակաբույսերի արտադրության պայմանների բարելավմամբ, ինչպես նաեւ Ռուսաստանի Դաշնությունում արտադրության բարձր ցուցանիշների հեռանկարով: Կերային մշակաբույսերի միջազգային գները նույնպես նվազել են 4,1 տոկոսով, սակայն նախորդ տարվա գներից դեռեւս 18,4 տոկոսով բարձր են: Եգիպտացորենի համաշխարհային գներն ամսեամիս նվազել են 3,5 տոկոսով, որը բացատրվում է Արգենտինայում եւ Բրազիլիայում եգիպտացորենի սեզոնային առկայությամբ և Ամերիկայի Միացյալ Նահանգներում մշակաբույսերի արտադրության պայմանների բարելավմամբ:
Առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։
Պարենի համաշխարհային կազմակերպությունը մեծացնում է հացահատիկային մշակաբույսերի արտադրության իր կանխատեսումները
2022 թվականի համար ՊԳԿ-ի՝ հացահատիկային մշակաբույսերի արտադրության կանխատեսումները նախորդ ամսվա համեմատ 7 տոննայով ավելացել են հուլիսին եւ այժմ 2 792 միլիոն տոննա է, նշվում է այսօր լույս ընծայված Հացահատիկային մշակաբույսերի մատակարարման եւ պահանջարկի ամփոփագրում։ Ինչեւէ, սա շարունակում է 0,6 տոկոսով ցածր մնալ 2021 թվականի համաշխարհային արտադրանքից։
Ամսական աճը գլխավորապես հիմնված է վերանայման արդյունքում կերային մշակաբույսերի արտադրության կանխատեսումները 6,4 միլիոն տոննայով ավելացնելու վրա, ընդ որում՝ համաշխարհային արտադրանքը 2022 թվականին կհասնի 1 501 միլիոն տոննայի՝ ընդամենը 0,5 տոկոսով ցածր 2021 թվականի արդյունքից:
2022-2023 թվականներին հացահատիկային բույսերի համաշխարհային օգտագործման կանխատեսումը նույնպես բարձրացվել է 9,2 միլիոն տոննայով՝ հասնելով 2 797 միլիոն տոննայի, սակայն դեռեւս 1,7 մլն տոննայով (0,1 տոկոս) պակաս է 2021-2022 թթ․ մակարդակից, որը հիմնականում արտացոլում է կերերի ավելի քիչ օգտագործման ակնկալիքները:
Սեզոնների վերջում հացահատիկային բույսերի պաշարների ՊԳԿ կանխատեսումները կազմել են 854 տոննա, որն անցած ամսվանից սկսած՝ 2023 թվականի համար ավելացվել է 7,6 միլիոն տոննայով, սակայն, միեւնույն է, վկայում է տարեկան 0,6 տոկոսի անկում (5 միլիոն տոննա)։ Այս մակարդակում հացահատիկի օգտագործման պատրաստ համաշխարհային պաշարների գործակիցը 2021-2022 թվականներին 30,7 տոկոսից 2022-23 թվականներին կիջնի 29,8 տոկոսի:
2022-2023 թթ. հացահատիկային բույսերի համաշխարհային առեւտրի վերաբերյալ ՊԳԿ-ի վերջին կանխատեսումը 468 միլիոն տոննա էր, ինչը 4,8 միլիոն տոննայով ավելի է անցած ամսվա համեմատ, բայց եւ ամենացածր մակարդակն է երեք սեզոնների ընթացքում եւ 11,4 միլիոն տոննայով (2,4 տոկոս) նվազում՝ 2021-2022 թվականների ծավալից։ Հաշվի առնելով անկումը՝ կանխատեսվում է, որ 2022-2023 թթ. (հունիս-հուլիս) կերային մշակաբույսերի առեւտուրը կկրճատվի 4,1 տոկոսով (9,5 միլիոն տոննա)՝ 2021-2022 թթ. (հունիս-հուլիս) հաշվարկված մակարդակից, ինչը մեծապես պայմանավորված է Ուկրաինայի պատերազմի հետեւանքով եգիպտացորենի եւ գարու արտահանման կորուստներով։
Առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։
18:03
15:31
15:13
15:03
14:42
14:19
13:52
13:31
13:03
12:44
11:34
11:18
11:02
10:22
10:03
20:58
20:33
20:04
15:35
14:42
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03