ԱՄՆ-ի Ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը հաջորդ շաբաթ կմեկնի Ասիա՝ հանդիպելու Ճապոնիայի, Հարավային Կորեայի եւ «Մեծ քսանյակի» այլ պետությունների ներկայացուցիչների հետ ՝ փորձելով համախմբել ռուսական նավթի գների սահմանափակման դեմ աջակցությունը: Այս մասին հայտնել է Միացյալ Նահանգների Ֆինանսների նախարարությունը: Սա, որպես Ֆինանսների նախարար, Յելենի առաջին այցն է Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջան եւ այն կնթանա մշտապես հնչող հարցերի ֆոնին, թե որքանով է արդյունավետ ռուսական նավթի գների սահմանափակումն առանց Հնդկաստանի եւ այլ պետությունների աջակցության, որոնք այժմ էժան ռուսական նավթ են գնում, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը: Յելենը երկկողմ հանդիպումներ կունենա Տոկիոյում հուլիսի 12-13-ը, այնուհետեւ հուլիսի 15-16-ը Բալիում կհանդիպի «Մեծ քսանյակի» ֆինանսական պաշտոնյաների հետ, որից հետո Սեուլում հուլիսի 19-ին բանացություններ կվարի, ասվում է ֆինանսների նախարարության տարածած հայտարարության մեջ: «Ուղեւորությունը տարածաշրջանում եւ ամբողջ աշխարհում Ամերիկայի առաջնորդական դերը վերահաստատելու, Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին աջակցությունն ընդլայնելու եւ Չինաստանին արձագանքելու ջանքերն ուժեղացնելու ավելի լայն մղման մի մասն է», - ասվում է հայտարարության մեջ: Անցյալ շաբաթ Միացյալ Նահանգները և «Մեծ յոթնյակի» մյուս հարուստ պետությունները՝ Բրիտանիան, Կանադան, Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան եւ Ճապոնիան, ինչպես նաեւ Եվրամիությունը, պայմանավորվել են ուսումնասիրել որոշակի գնից բաձր վաճառվող ռուսական նավթի փոխադրման արգելքը: Մինչ Եվրամիությունը պատրաստվում է փուլային էմբարգո սահմանել ռուսական նավթի վրա եւ արգելել ծովային ապահովագրությունը ռուսական նավթ տեղափոխող բոլոր լցանավերի համար, Յելենը սահմանափակումը տեսնում է որպես նավթի հոսքը պահպանելու եւ գների աճը կանխելու միջոց, որը կարող է ռեցեսիա առաջացնել: Այս հարցում Վաշինգտոնը բանակցություներ է վարում մի շարք պետությունների հետ: Որոշ եվրոպացի պաշտոնյաներ սակայն, թերահավատորեն են վերաբերվում սահմանափակման գործարկմանը, հատկապես Հնդկաստանի, Չինաստանի եւ մեծ ծավալներով զեղչով ռուսական նավթ գնող այլ պետությունների բացակայության դեպքում։
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
14:45
14:25
14:05
13:41
12:45
12:12
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42