Ժողովուրդ օրաթերթը գրում է. ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարում է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ ԳՇ պետի ընդամենը 2 ամսվա փորձ ունեցող Օնիկ Գասպարյանը պատերազմի ժամանակ «Իսկանդերի» օգտագործման խայտառակ պլան է հաստատել։ «44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի աշխատանքները ցույց կտան, թե Օնիկ Գասպարյանը «Իսկանդերի» մասին ինչպիսի խայտառակ պլան է հաստատել»,- ասում է նա: 2021-ի փետրվարին «Իսկանդերի» «10 տոկոսանոց» կիրառության մասին նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր խոսում: Ըստ նրա՝ «Իսկանդերը» չի պայթել կամ պայթել է 10 տոկոսով։ Փաշինյանը, մասնավորապես, անդրադարձել էր երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, ըստ որի՝ ինքը զարմացած է, թե ինչու պատերազմի 3-րդ կամ 4-րդ օրը «Իսկանդերը» չի կրակել: «Այդ ակնարկը գուցե հասցեագրված է նաև ինձ, բայց կարծում եմ՝ Սերժ Սարգսյանը պետք է որ բազմաթիվ հարցերի պատասխան իմանա և չտա հարցեր, որոնց պատասխանն ինքը գիտի: Իսկ գուցե պատասխանե՞ն՝ ինչու կրակած «Իսկանդերը» չի պայթել կամ պայթել է, օրինակ, 10 տոկոսով»,- ասել էր վարչապետը։ Այս հայտարարությունից հետո՝ օրեր անց, ՌԴ Պետդումայի պատգամավորներ Վիկտոր Զավարզինն ու Դմիտրի Սաբլինը Փաշինյանին մեղադրել էին ոչ կոմպետենտ լինելու և ստելու համար։ Ըստ ռուս պատգամավորների՝ «Իսկանդերը» բարձր ճշգրտության զենք է: Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն արձագանքել էր նաև ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։ «Մեր ունեցած օբյեկտիվ ու հավաստի տեղեկություններով, որոնք հաստատվել են նաև հսկողության համակարգերով, հրթիռային համալիրներից և ոչ մեկը ղարաբաղյան պատերազմում չի կիրառվել։ Հրթիռների ողջ պաշարը գտնվում է Հայաստանի զինված ուժերի պահեստներում»,- հայտարարել էր ՌԴ ՊՆ ներկայացուցիչը։ Վերոնշյալ հարցազրույցից մի քանի օր անց վարչապետի մամուլի նախկին խոսնակ Մանե Գևորգյանը հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև Հայաստանի կողմից «Իսկանդերի» կիրառման վերաբերյալ վարչապետի հայտարարությունը։ «Հայաստանի վարչապետն առկա փաստերի և տվյալների համադրության արդյունքում եկել է եզրակացության, որ իրեն այս իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել»,- հայտնել էր վարչապետի նախկին խոսնակը։ Փաշինյանը, փաստորեն, «Իսկանդերի» կրակելու կամ գործելու որակական հատկանիշների մասին հայտարարություն էր արել, բայց նրա կաբինետը հերքել էր իրեն: Այժմ, փաստորեն, Փաշինյանի թիմակից Անդրանիկ Քոչարյանը հաստատում է, որ «Իսկանդերն» այնուամենայնիվ կրակել է: Ստացվում է՝ «Իսկանդերի» մասին տարաբնույթ հայտարարություններ անելով՝ Փաշինյանը հերթական անգամ ստել է>: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
18:03
15:31
15:13
15:03
14:42
14:19
13:52
13:31
13:03
12:44
11:34
11:18
11:02
10:22
10:03
20:58
20:33
20:04
15:35
14:42
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03