Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադային մասնակցելու նպատակով Հայաստան կժամանեն 64 երկրի աշակերտական թիմեր. յուրաքանչյուր թիմում 4 մասնակից: Օլիմպիադային կմասնակցեն 3 դիտորդ երկրներ, միջազգային ժյուրիի ավելի քան 240 անդամներ, ընդհանուր առմամբ` 500 օտարերկրյա պատվիրակներ:
Օլիմպիադան, որն առաջին անգամ է հյուրընկալվում Հայաստանում, կանցկացվի հուլիսի 10-18-ը Երևանում: Բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հուլիսի 10-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
«Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ հուլիսի 9-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ասաց՝ միջազգային նման միջոցառումների անցկացում դառնում է ՀՀ կառավարության քաղաքականության կարևոր ուղղություններից մեկը: «Սեպտեմբերին Հայաստանում անցկացվելու է STARMUS գիտության և արվեստի փառատոնը, մայիսին Երևանում անցկացվեց Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը, հաջորդ տարի աշխարհի առաջնությունը հյուրընկալելու ծրագրեր ունենք: Կարևորում ենք նաև Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի անցկացումը»,-շեշտեց փոխնախարարը:
Նա վստահ է՝ Հայաստանում կրթության զարգացումը չի կարող տեղի ունենալ առանձին. անհրաժեշտ է ինտեգրել կրթական համակարգն ու կրթական գործընթացները միջազգային հարթակներում՝ զարգացման հեռանկարներ բացելու համար:
Անդրեասյանը կարևորում է այն փաստը, որ օլիմպիադաների անցկացման տրամաբանության մեջ ընդգծվում է բնագիտական ուղղությունը, որովհետև բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական ոլորտների զարգացումը կրթության բնագավառի առաջնահերթություններից է: «Հույս ունեմ, որ Կենսաբանության օլիմպիադայի անցկացումը կարող է խրախուսել սովորողներին մեծացնել հետաքրքրությունն այդ գիտակարգի նկատմամբ»,-նշեց նախարարի տեղակալը:
Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով՝ նմանատիպ օլիմպիադան մեկանգամյա միջոցառում չէ, այն ունի մուլտիպլիկատիվ ազդեցություն թե՛ տնտեսության, թե՛ կրթության և գիտության վրա: «Օլիմպիադայի ընթացքում Հայաստան են ժամանելու մի քանի տասնյակ երկրներից 500-ից ավելի մասնակիցներ, իսկ այն հսկայական ենթակառուցվածքները, որոնք գնվել են ԵՊՀ-ի միջոցով, հետագայում տրամադրվելու են դպրոցներին, քոլեջներին, ինչը մեծ օգուտ կբերի կրթական համակարգին»,-շեշտեց ռեկտորը:
Օլիմպիադայի կազմակերպման նպատակով Հայաստանում ձևավորվել է Կենսաբանության միջազգային օլիմպիադայի հայաստանյան ներկայացուցչության կազմկոմիտե, որը ղեկավարում է Գայանե Ղուկասյանը:
Նա հիշեցրեց, որ Հայաստանն օլիմպիադային մասնակցում է 2009 թվականից: 2018 թվականին Թեհրանում կայացած օլիմպիադայի ընթացքում Կենսաբանության միջազգային օլիմպիադայի ասոցիացիայի կողմից որոշում է կայացվել, որի համաձայն՝ 2022 թվականի հուլիսի 10-18-ը Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադան կհյուրընկալի Հայաստանի Հանրապետությունը:
«Օլիմպիադան կանցկացվի երկու փուլով՝ տեսական և գործնական. գործնական փուլը տեղի կունենա հուլիսի 12-ին: Դա փորձարարական փուլն է և անցկացվելու է կենսաքիմիա, բույսերի անատոմիա և ֆիզիոլոգիա, կենդանիների անատոմիա և ֆիզիոլոգիա և կենսաինֆորմատիկան ուղղություններով: Տեսական փուլը կանցկացվի հուլիսի 14-ին։ Յուրաքանչյուր մասնակցի տրվելու է 7 ժամ` առանց համացանցի հասանելիության: Քննություններն անցկացվելու են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում»,-տեղեկացրեց Ղուկասյանը:
Նա հայտնեց, որ մինչև հուլիսի 18-ը մասնակիցները, ժյուրիի անդամները կծանոթանան Հայաստանին, կմասնակցեն տարբեր մշակութային միջոցառումների, որոնք ուսուցողական բնույթ կկրեն: Նրանք կայցելեն Մատենադարան, Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան և ժամանցի վայրեր:
Օլիմպիադայի Հայաստանի մասնակիցների խումբը ձևավորվել է առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի արդյունքներով. երեք մասնակից` «Հերացի» ավագ դպրոցից, մեկը՝ Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցից:
Հայաստան ժամանած միջազգային ժյուրիի անդամներն աշխատելու են գաղտնիության պայմաններում: Նրանց աշխատանքը կազմակերպվելու է «OlyExams» ծրագրի միջոցով, որը նախատեսված է գիտական օլիմպիադաների քննական ընթացքն ապահովելու համար։ Ժյուրիի կազմում ընդգրկված են անդամ երկրների ավելի քան 240 ներկայացուցիչներ:
Փակման արարողությունը տեղի կունենա 2022 թվականի հուլիսի 17-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում. հանդիսավոր միջոցառման ընթացքում կհայտարարվեն հաղթողների անունները, նրանց կհանձնվեն մեդալներ։
18:03
15:31
15:13
15:03
14:42
14:19
13:52
13:31
13:03
12:44
11:34
11:18
11:02
10:22
10:03
20:58
20:33
20:04
15:35
14:42
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03