Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը՝ 2022 թվականի հունիսը 2021թ. հունիսի նկատմամբ, կազմել է 10.3 տոկոս, իսկ այս տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գնաճը կազմել է 8.1 տոկոս։ Այդ թվում՝ առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 13.7 տոկոսով։
«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը Lragir.am-ի հետ զրուցում նշեց, որ իրականում գնաճն ավելի մեծ է, ապրանքատեսակներ կան, որ 20, 30 և անգամ 50 տոկոսով են թանկացել։ «Առաջին անհրաժեշտության ապրանքները հիմնականում թանկացել են։ Ես պարբերաբար մոնիտորինգ եմ անում, օրինակ, կաթնամթերքը մեկ տարվա կտրվածքով 20-30 տոկոսով է թանկացել»,- ասաց նա։
Մասնագետի խոսքով՝ զարմանալին այն է, որ գների շարունակական աճ է տեղի ունենում այն պայմաններում, երբ դոլարը արժեզրկվում է։ Այսինքն՝ ներկրվող ապրանքները այս պայմաններում պետք է էժանանային, բայց չեն էժանանում։ «Դրամը մեկ տարվա ընթացքում արժևորվել է 20-25 տոկոսով, բայց ներկրվող ապրանքների գները բարձրացել են, ոչ թե նվազել։ Եվ եթե դրամը արժեզրկվի ու լինի այն մակարդակի վրա, ինչ եղել է մեկ տարի առաջ, Հայաստանում ապրանքների գներն ավելի կբարձրանան։ Այ դա է մտահոգիչ։ Հնարավոր է՝ որոշ ներկրողներ գերշահույթ են ստանում»,- ասաց նա։ Կարեն Չիլինգարյանի խոսքով, իհարկե, ապրանքների համաշխարհային գնաճ կա, բայց դոլարի արժեզրկմանը զուգահեռ ներկրվող ապրանքները չպետք է այսչափ թանկանային։
Ըստ նրա՝ այս գնաճին զուգահեռ բնակչության եկամուտների էական աճ չի եղել։ «Հիմնական թիրախում անապահով խավն է, մարդիկ նույն եկամուտն ունեն, մինչդեռ թանկացում է եղել։ Եվ պարզ է, որ աղքատության շեմն էլ ավելի է բարձրանալու սրա հետևանքով։ Պատկան մարմինները, մրցակցության հանձնաժողովը պետք է հետևեն՝ ներկրվող ապրանքների ոլորտում կա՞ գերշահույթ։ Ճիշտ է, լոգիստիկ ծառայություններն ու տեղափոխման ծախսերն էլ են որոշակի թանկացել, բայց կասկածներ կան, որ որոշ ներկրողներ նույնիսկ գերշահույթ են ստանում։ Այս հարցի պատասխանը պետք է տան պետական մարմինները»,- նշեց Չիլինգարյանը։
18:03
15:31
15:13
15:03
14:42
14:19
13:52
13:31
13:03
12:44
11:34
11:18
11:02
10:22
10:03
20:58
20:33
20:04
15:35
14:42
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03