Շիրակի մարզի Բավրա գյուղում այսօր՝ հուլիսի 11-ին, գրանցված երեք երկրաշարժերը ավերվածություններ չեն առաջացրել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Բավրայի գյուղապետ Պավլիկ Սումբուլյանը:
«Գյուղի որոշ տներում ճաքեր են առացել: Շատ հզոր ցնցումներ էին, դղրդոցի ուժեղ ձայն եկավ՝ հատկապես առաջին ցնցման ժամանակ: Մեր գյուղում սովորաբար ժամը յոթից-ութից մարդկանց մեծ մասը դրսում են, ներսում միայն երեխաներն են ու մայրերը: Ուժեղ դղրդոցից հասկացանք, որ երկրաշարժ է: Տանը գտնվող մարդիկ արագ դուրս վազեցին: Մի քանի վայրկյան տեւեցին ցնցումները: Հիմա արդեն տուն են մտել մարդիկ: Մի փոքր շփոթված են, բայց վերջին ամիսներին մեզ մոտ հաճախակի է երկրաշարժ գրանցվում, սովորական բան է դարձել»,- նշեց Սումբուլյանը: Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 11-ին՝ տեղական ժամանակով ժամը 07:36-ին, Բավրա գյուղից 14 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Էպիկենտրոնում ուժգնությունը կազմել է 6 բալ: Դրանից հետո տեղական ժամանակով ժամը 09:10-ին Բավրայից 15 կմ հյուսիս-արևելք գրանցվել է եւս մեկ երկրաշարժ՝ օջախի 10 կմ խորությամբ, 3.8 մագնիտուդով, ուժգնությունը էպիկենտրոնում՝ 5 բալ: Իսկ ժամը 10:14-ին գրանցվել է երկրորդ երկրաշարժը՝ Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2․8 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Ղազանչի և Թավշուտ գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։
19:03
18:03
15:31
15:13
15:03
14:42
14:19
13:52
13:31
13:03
12:44
11:34
11:18
11:02
10:22
10:03
20:58
20:33
20:04
15:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03