Էդ որ ասում են՝ ընդդիմությանն ինչքան քվեարկող եղել է, այդքանը պետք է դուրս գան փողոց, այդ տրամաբանությամբ թող Նիկոլ Փաշինյանը հանրահավաք անի ու 680 հազար մարդ հանի փողոց. Եթե հանեց 10 հազար մարդ, ֆիքսում ենք, որ իր աջակիցների թիվը այդքան է: Այս մասին այսօր՝ հուլիսի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Դիմադրության» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը:
«Եթե այդ տրամաբանությամբ առաջնորդվենք, Նիկոլը գոյություն չունի, որովհետեւ ինքն աջակից չունի, որովհետեւ մնացել է ոստիկանների հույսին»,-ասաց նա:
Ինչվերաբերում է նրան, որ ժողովուրդը ընդդիմությանը քվե է տվել, որ աշխատեն ԱԺ-ում, Սաղաթելյանն ասաց. «Մեր քվեարկողների ուղերձը շատ հստակ է, մենք մեկ տարի առաջ այս օրերին ընտրողներին ասել են՝ մենք ձգտում ենք ուժեղ Հայաստան կառուցելու, արժանապատիօվ խաղաղություն հաստատելու, դրա համար անհրաժեշտ է այս իշխանություններին հեռացնել, հասնել Արցախի ինքնորոշման իրավունքին: Մարդիկ դրա համար են քվե տվել: Մենք այսօր սպասարկում ենք մեր ընտրողների օրակարգը եւ գնում ենք մեզ տված քվեն, ընտրողների շահերը պշտպանելու: Մարդիկ մեզ քվե չեն տվել, որ գնանք խորհրդարանում աշխատենք: Այսօր երկիրը գտնվում է մի հանգրվածում, որ այս փուլում գնալ ԱԺ եւ զբաղվել ինչ-որ շուներով, դա համարում ենք անիմաստ:
Եթե մենք հասկանանք, որ իրենք մի տոկոս ցանկություն ունեն բանակը վերականգնելու, մեր առաջարկները լսելու, համատեղ քննարկումներ անելու… իրենց ցանկացած քայլ ունի մեկ նպատակ՝ բանակը քաղաքականացնել, որպեսզի իրենց իշխանությունը լինի լիարժեք: Բոլոր քայլերի տրամաբանությունը դա է: Հետեւաբար, մենք ԱԺ-ում անելիք չունենք: Ակնհայտ է, որ կա քաղաքական ճգնաժամ, որը չի հաղթահարվելու, մինչեւ սրանք չհեռանան: Վստահ եղեք, մեր ընտրողների ցանկությունը նա չի, որ գնանք խորհրդարան եւ զբաղվենք երկրորդական հարցերով: Օրակարգն այսօր փողոցում է, հարցերը լուծվելու են այդ ճանապարհով եւ մենք պարտավոր ենք թափ տանք շարժմանը եւ հասնենք հայտարարված նպատակին»,-ընդգծեց Սաղաթելյանը:
18:35
18:09
17:17
15:29
15:08
11:45
11:17
10:38
10:09
09:34
09:08
21:44
21:23
20:49
20:25
19:45
19:27
19:04
13:17
12:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47