Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամի (ՈԱԱԿ) նախաձեռնությամբ Հայաստանի ամերիկյան համալսարանում այսօր տեղի է ունեցել համաժողով՝ նվիրված միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում որակի ապահովման համակարգի զարգացմանը։ ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ միջոցառման նպատակն էր քոլեջների ներկայացուցիչների և շահակիցների հետ քննարկել հավատարմագրման գործընթացի ազդեցությունը միջին մասնագիտական ուսումնական հաստատատությունների զարգացման գործում։ Համաժողովի մասնակիցներին ողջունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտը նախարարության կարևորագույն ուղղություններից մեկն է: «Ինչպես գիտեք, ներկայում քննարկման փուլում է գտնվում Կրթության զարգացման պետական ծրագիրը մինչև 2030 թ. համար, որտեղ առանձնահատուկ շեշտադրում կա մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտին և դրա կարևորությանը: Մասնավորապես, սահմանվել է հստակ թիրախ, համաձայն որի՝ մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի հաստատությունների շրջանավարտների առնազն 90%-ը պետք է աշխատանք գտնի իր մասնագիտությամբ։ Սա խիստ հավակնոտ թիրախ է, որը մեր առջև դնում է լուրջ մարտահրավերներ, որոնք առաջին հերթին գործում են որակի ապահովման դաշտում»,- փաստել է փոխնախարարը։ Նրա խոսքով՝ այդ մարտահրավերների հաղթահարման եղանակներից մեկը հաստատությունների հավատարմագրումն է և որակի ապահովման համակարգերի ստեղծումն ու զարգացումը, քանի որ դրանք օգնում են համակարգային խնդիրները վերհանել և լուծել։ Ժաննա Անդրեասյանը շեշտել է՝ այս հարցում անհրաժեշտ են արագ լուծումներ, որոնք կապված են ոչ միայն հավատարմագրման գործընթացի, այլև հաստատությունների կարողությունների և մասնագիտական ներուժի զարգացման հետ: Նա փաստել է՝ խնդիրների հաղթահարման համար առկա են բոլոր նախադրյալները՝ համապատասխան օրենսդրական կարգավորումների տեսքով: Ըստ փոխնախարարի՝ այս գործում իր նշանակալի նպաստը կբերի մասնագիտական կրթության և ուսուցման օրենքի նախագիծը, որը նոր հեռանկարներ կբացի ՄԿՈՒ ոլորտի զարգացման համար: «Մենք աշխատում ենք Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի հետ և դիտարկում ենք՝ ինչպիսի նրբություններ ու առանձնահատկություններ կան հավատարմագրման գործընթացում, որպեսզի հետագա գործընթացները լինեն ավելի թիրախային»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ հավաստիացնելով, որ նախարարությունն իր հետագա աշխատանքներում հաշվի կառնի համաժողովի ընթացքում հնչած բոլոր կարևոր առաջարկները: Համաժողովի մասնակիցներին ողջունել է նաև ՈԱԱԿ-ի տնօրեն Ռուբեն Թոփչյանը: Ելույթներից հետո շահակիցների հետ տեղի են ունեցել պանելային քննարկումներ, որոնց ընթացքում անդրադարձ է եղել արտաքին գնահատման գործընթացների արդյունքներին և առկա մարտահրավերներին՝ կառավարման բարձր օղակների և որակի ապահովման պատասխանատուների տեսանկյունից: Քննարկվել են նաև փորձագիտական կարողությունների ձևավորումը ՀՀ-ում ու դրա ներգործությունը միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների որակի ներքին ապահովման համակարգի վրա։ Պանելային քննարկումներին հաջորդել է միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների համար Էրազմուս+ ծրագրերի հնարավորությունների և պահանջների ներկայացումը Հայաստանում։
17:47
17:34
17:13
16:22
16:09
15:46
15:33
15:14
15:05
14:45
14:32
14:15
14:09
13:45
13:32
13:13
12:55
12:45
12:20
11:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01