ARM | RUS |

Վահե Հովհաննիսյան. Մենք հիմա անտեր ֆուտբոլի գնդակի նման ենք

12.07.22 | 12:27

Այլընտրանքային նախագծեր խումբը տարածել է փորձագետ, քաղաքագետ Վահե Հովհաննիսյանի հոդվածը, որը հրապարակում ենք ամբողջությամբ.

«Մենք չենք նկատում, բայց երկիրը լրիվ անտեր է։ Բոլոր պրոցեսները թողնված են ինքնահոսի։ Հանրային տրամադրություններն անտեր են։ Մի ամբողջ պետություն չունի որևէ նպատակ, ձևակերպված խնդիրներ։ Արտաքին, ներքին, տնտեսական որևէ քաղաքականություն չկա։ Հակաիշխանական տրամադրություններն էլ են անտեր։ Մտահոգությունն ու գրագետ միտքը՝ առավել ևս։ Նույնիսկ Էրդողանի հետ հեռախոսազրույցն է անտեր։ Հանրային, զանգվածային սոցիալական օրակարգերն անտեր են. ոչ ոք չի սպասարկում դրանք։ Նիկոլն ապրում է միայն իրեն հայտնի օրակարգով։ Մեր մասին, մեր հաշվին, բայց՝ առանց մեզ։ Իշխանությունը վայելում է կյանքը՝ քեֆեր, համերգներ, շրջագայություններ՝ մոռացության տալով իրենց օրոք կատարվածը, տարածքները, սահմանները, պետության մյուս խնդիրները։ Հենց հակառակվում ես, ասում են՝ ժողովուրդը մեզ է ձայն տվել։ Բիզնես էլիտան քեֆերի մեջ է՝ միլիոնավոր դոլարներ ծախսելով։ Հենց առարկում ես, ասում են՝ հարկ ենք տալիս, բիզնես ենք անում, մնացածը ինչ կուզենք կանենք։ Ու չկա իշխանություն, որը կասի, որ, հարկերից բացի, Հայաստանի նման պետություններն ունենում են չգրված օրենքներ, բարոյական նորմեր, համակեցության կանոններ։ Որ տասնյակ հազարավոր ընտանիքներ ունեն ապրելու սուր խնդիր, կա Եռաբլուր, որ կան թանկ բուժման կարիք ունեցող հարյուրավոր տղերք։ Երկրում լիներ ուրիշ մթնոլորտ՝ նրանց վարքագիծն էլ ուրիշ կլիներ։ Զուգահեռ կյանքում դեռևս կա դիահերձարաններում տղա, եղբայր ու ամուսին փնտրող մեր հայրենակիցների մի մեծ թիվ, կա անհետ կորածների մի մեծ անվանացանկ, կան մինչ օրս Բաքվի բանտերում պահվող տղերք. ի՞նչ եք ուզում ասել ձեր ցուցադրական ճոխություններով, որ թքա՞ծ ունեք մեր բոլորի վրա, այդ մարդկանց վրա։ Երևանյան թանկ համերգների առաջին շարքերում իշխանության դեմքերն են կամ տոմսի համար մի քանի հարյուր հազար վճարածները։ Առարկես՝ կասեն՝ կյանքը շարունակվում է, լավ ենք անում։ Իհարկե, կյանքը պետք է շարունակվի, բայց ցուցադրաբար թռվռացողներից քանի՞սն է մտածել, թե այս պահին կոմայի մեջ գտնվող քանի´ զինվոր ունենք, քանի՝ ապրելու- չապրելու սահմանին վիրավոր, քանի հազար՝ հետպատերազմյան մարդկային աջակցության կարիք ունեցող ընտանիքներ։ Թռվռալուց առաջ կազմակերպե՞լ եք պատերազմի մասնակիցների, վիրավորների, նրանց ընտանիքների անվճար մասնակցությունն այդ համերգներին, թե՞ անցավ-գնաց։ Ամառային Երևանը հեղեղված է մոտիկ ու հեռավոր սփյուռքի հայերով, որոնց համար Հայաստանը ուրախ-համով ռեստորանային հարթակ է։ Ամբողջական հանրային շերտեր անտարբեր են Արցախի կորստի, Սյունիքի, պետականության, բոլոր կորուստների, իշխանության, ընդդիմության հանդեպ։ Ամեն ընդհանուրի, հանրայինի, համապետականի հանդեպ անտարբեր են։ Առարկես՝ կասեն՝ մենք քաղաքականությամբ չենք «զբաղվում», մեզ քաղաքականությունը հետաքրքիր չէ։ Ու իրենք վստահ են, որ իրենք են ճիշտ։ Ստացվում է, որ բոլորը ճիշտ են, բայց պետությունը մեռնում է։ Վերջը ո՞վ է տերը այս երկրի։ Այս հարցի պատասխանն իրականում բարդ չէ. շատ ժողովուրդներ են անցել սրա միջով։ Երկրի տերը որևէ անհատ չէ, փնտրվող լիդեր կամ քաղաքական թիմ չէ։ Երկրի տերը հավաքական գիտակցությունն է՝ այլ արժեքների, այլ պատկերացումների, այլ խաղի կանոնի գերիշխումը։ Մի օր, երբ կզտվի սոլիդ մի միավոր, հանրային հոսանք, որը կդնի նոր գաղափարներ, համակեցության նոր կանոններ, խաղի կանոններ, կպարզվի, որ շատ-շատերն են սիրում երկիրը ու շատ-շատերն են լավ քաղաքացի, լավ սփյուռքահայ, լավ մեծահարուստ։ Իսկ առայժմ ինքնահոս է՝ ինքնահոս դեգրադացիա։ Մենք հիմա անտեր ֆուտբոլի գնդակի նման ենք՝ հարևան պետությունների դաշտում՝ սպասելով մեր մասին վերջնական որոշմանը։ Եթե մենք տեր չկանգնեցինք մեր երկրին, նոր տերը գալու է դրսից։ Սա չափազանցություն չէ. սա Հայաստանի հավանական սցենարներից մեկն է։ Բայց սրա հակադիր գաղափարը պարզունակ հակաթուրքականությունը չէ, «դեմ ենք ճանապարհների ապաշրջափակմանը» իրականությունից կտրված ֆրազը չէ, հարևանների հետ երկխոսության բացառումը չէ։ Ուզում ենք ապագա ունենալ, չթուրքանալ և չգետտոյանալ, չվերածվել անհեռանկար կենցաղային զանգվածի, ուրեմն պետք է տեր կանգնել երկրին՝ իր բոլոր աղետներով, իրողություններով, դժվարություններով հանդերձ։ Պետք է տիրոջ գիտակցումով ընդունել իրականությունը և սկսել կառուցել ժամանակակից պետություն։ Դրա համար անհրաժեշտ հիմնական ռեսուրսները կան։ Ինչպես նաև՝ խանգարող։ Շարունակելի»։


«Շրջանառվում են չճշտված տեղեկություններ, որոնք կարող են վնաս հասցնել 3-ամյա երեխայի որոնողական աշխատանքներին»․ ՆԳՆ

«Շրջանառվում են չճշտված տեղեկություններ, որոնք կարող են վնաս հասցնել 3-ամյա երեխայի որոնողական...

22:13

«ԵՄ-ից ժամանած պատվիրակները պարտավոր են վերաբերմունք արտահայտել Հայասատանում շարունակվող բռնաճնշումների մասին»․ Բողոքի ակցիա տեղի կունենա ԱԺ-ի մոտ

«ԵՄ-ից ժամանած պատվիրակները պարտավոր են վերաբերմունք արտահայտել Հայասատանում շարունակվող...

21:38

Դավիթ Համբարձումյանին կալանավորեցին (Տեսանյութ)

Դավիթ Համբարձումյանին կալանավորեցին (Տեսանյութ)

20:02

Բախվել են «Lada Priora»-ն ու բեռնատար «Isuzu»-ն. վերջինը կողաշրջվել

Բախվել են «Lada Priora»-ն ու բեռնատար «Isuzu»-ն. վերջինը...

17:37

Արմեն Գրիգորյանը ԵՄ բարձրաստիճան պատվիրակության հետ քննարկել է ՀՀ-ԵՄ համագործակցության և տարածաշրջանային զարգացումների հարցեր

Արմեն Գրիգորյանը ԵՄ բարձրաստիճան պատվիրակության հետ քննարկել է ՀՀ-ԵՄ համագործակցության և...

17:13

Ռուբեն Վարդանյանի նոր փաստաբան է նշանակվել Էմիլ Բաբիշովը

Ռուբեն Վարդանյանի նոր փաստաբան է նշանակվել Էմիլ...

17:08

ՔՊ-ում դեմոկրատիան ընկալվում է միայն որպես ընտրությունների մեխանիկա. Սուրենյանց

ՔՊ-ում դեմոկրատիան ընկալվում է միայն որպես ընտրությունների մեխանիկա....

16:08

Սյունիքի պարեկները ձերբակալել են ապօրինի փայտանյութ տեղափոխող վարորդին․ նրա մոտ հայտնաբերվել է նաև թմրամիջոց

Սյունիքի պարեկները ձերբակալել են ապօրինի փայտանյութ տեղափոխող վարորդին․ նրա մոտ հայտնաբերվել է...

16:03

Ալեքսանդր Կոչուբաևը քիչ անց ազատ կարձակվի կալանքից և շուտով կգտնվի կնոջ կողքին

Ալեքսանդր Կոչուբաևը քիչ անց ազատ կարձակվի կալանքից և շուտով կգտնվի կնոջ...

15:54

Աննա Վարդապետյանը ստացել է Ալեքսանդր Կոչուբաևի փաստաբանի դիմումը. քննարկման փուլում է

Աննա Վարդապետյանը ստացել է Ալեքսանդր Կոչուբաևի փաստաբանի դիմումը. քննարկման փուլում...

15:03

Ցուցիչ է, երբ ՔՊ-ականները միաբերան դատապարտում են մարդու անձնական կյանք մտնելը, բայց բոլորով ծանոթացել էին Հովիկ Աղազարյանի անձնական բնույթի նամակագրությանը. Դանիելյան

Ցուցիչ է, երբ ՔՊ-ականները միաբերան դատապարտում են մարդու անձնական կյանք մտնելը, բայց բոլորով...

14:44

17-րդ անգամ «ՌեԱ»-ն Հայաստան բերեց անիմացիայի լավագույն դեմքերին. հայտնի են մրցանակակիրները

17-րդ անգամ «ՌեԱ»-ն Հայաստան բերեց անիմացիայի լավագույն դեմքերին. հայտնի են...

14:12

Էկոնոմիկայի և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների ծախսերը կկրճատվեն․ Ֆինանսների նախարարություն

Էկոնոմիկայի և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների ծախսերը կկրճատվեն․...

13:02

Անձը 105 դրվագ գործողություններով տարբեր չափի գումարների հափշտակություն է կատարել

Անձը 105 դրվագ գործողություններով տարբեր չափի գումարների հափշտակություն է...

12:43

Բոլիվիայում ավտոբուսի ժայռից ընկնելու հետևանքով 16 մարդ է զոհվել

Բոլիվիայում ավտոբուսի ժայռից ընկնելու հետևանքով 16 մարդ է...

12:21

2026 թվականին նախատեսվում է ՀԾԿՀ-ին 1,2 մլրդ դրամ հատկացնել․ Ֆինանսների նախարարություն

2026 թվականին նախատեսվում է ՀԾԿՀ-ին 1,2 մլրդ դրամ հատկացնել․ Ֆինանսների...

12:02

Որևէ պետության հետ դաշինք կամ միություն կազմելու կոչը ՉԻ կարող համարվել հանցագործություն. Գոհար Մելոյան

Որևէ պետության հետ դաշինք կամ միություն կազմելու կոչը ՉԻ կարող համարվել հանցագործություն. Գոհար...

11:41

Թուրքիայում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 19-ի

Թուրքիայում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 19-ի

11:27

Գործ ունենք ապօրինության հետ. հակված եմ մտածելու, որ այդ տեսագրություններն արվել են պետական կառույցների կողմից. Իոաննիսյանը՝ Արշակ Սրբազանին վերագրվող տեսանյութերի մասին

Գործ ունենք ապօրինության հետ. հակված եմ մտածելու, որ այդ տեսագրություններն արվել են պետական...

11:04

«Զավիկի ղարս»-ի եվս մեկ մասնաճյուղի արտադրական առանձին գործառույթը կասեցվել է

«Զավիկի ղարս»-ի եվս մեկ մասնաճյուղի արտադրական առանձին գործառույթը կասեցվել...

10:45

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

09:56

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել են

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել...

09:43

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝ Փաշինյանին

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝...

09:32

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

09:15

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է գնում

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է...

09:01

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա Անդրեասյանը խուճապի է մատնվել

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա...

10:01

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան հեռացնելու հարցը հասունացել է

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան...

09:46

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝ արշավում

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝...

09:36

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

09:26

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու կադրերը

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու...

09:13

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի աճ

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի...

09:01

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ. ֆիլմ է նկարվելու

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ....

09:45

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի ժ/պ

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի...

09:33

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10 տոկոս

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10...

09:17

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել եկեղեցին

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել...

09:01

«Հրապարակ». Ռուբինյանը նպատակ ունի զբաղեցնել ԱԺ նախագահի պաշտոնը. Ալենի աթոռի վրա այլ աչքեր էլ կան

«Հրապարակ». Ռուբինյանը նպատակ ունի զբաղեցնել ԱԺ նախագահի պաշտոնը. Ալենի աթոռի վրա այլ աչքեր էլ...

09:19

«Ժողովուրդ». Ոստիկանությունում դժգոհության ալիք կա. կոկորդներին է հասել. Պրակտիկա եւ տեսություն

«Ժողովուրդ». Ոստիկանությունում դժգոհության ալիք կա. կոկորդներին է հասել. Պրակտիկա եւ...

09:01

«Իրավունք». Փնտրվում են «կռիսներ». «Հարկ եղած դեպքում ժուչոկներ դրեք, որ հասկանանք՝ ով ում բարեկամն է»

«Իրավունք». Փնտրվում են «կռիսներ». «Հարկ եղած դեպքում ժուչոկներ դրեք, որ հասկանանք՝ ով ում...

09:36

«Փաստ». Իշխանության հակաքարոզչական «գործիքներն» էլ են լավ մաշված

«Փաստ». Իշխանության հակաքարոզչական «գործիքներն» էլ են լավ...

09:28

«Հրապարակ». Զեկույցի ոդիսականը չի ավարտվում. Վլադիմիր Վարդանյանն է մոլորեցրե՞լ

«Հրապարակ». Զեկույցի ոդիսականը չի ավարտվում. Վլադիմիր Վարդանյանն է...

09:55

«Իրավունք». «Տուշոնկա» օպերացիային երանի են տալու, էլ սեքս-սկանդալ, էլ ալան-թալանի տեսարաններ

«Իրավունք». «Տուշոնկա» օպերացիային երանի են տալու, էլ սեքս-սկանդալ, էլ ալան-թալանի...

09:32

«Ժողովուրդ». Կաթողիկոսի գահակալության օրը գահընկեցության պլան է մշակվել

«Ժողովուրդ». Կաթողիկոսի գահակալության օրը գահընկեցության պլան է...

09:15

«Ժողովուրդ». Դատավոր Դոլմազյանի ապտակը՝ քննչական մարմնին եւ դատախազությանը

«Ժողովուրդ». Դատավոր Դոլմազյանի ապտակը՝ քննչական մարմնին եւ...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ի դիմակի տակ «ընդդիմադիրներ» են հայտնվել

«Հրապարակ». ՔՊ–ի դիմակի տակ «ընդդիմադիրներ» են...

09:46

«Իրավունք». Ինչու Հովիկ Աղազարյանը չի միանում իմպիչմենտի գործընթացին

«Իրավունք». Ինչու Հովիկ Աղազարյանը չի միանում իմպիչմենտի...

09:32

«Հրապարակ». Լիլիթ Գալստյանին արգելել են մեկնել Թուրքիա

«Հրապարակ». Լիլիթ Գալստյանին արգելել են մեկնել...

09:16

«Ժողովուրդ». Ֆուտբոլային անարխիա. ՀՖՖ ղեկավարությունը անգործության է մատնվել

«Ժողովուրդ». Ֆուտբոլային անարխիա. ՀՖՖ ղեկավարությունը անգործության է...

09:01

«Հրապարակ». Կարեն Կարապետյանը՝ իշխանության թիրախում

«Հրապարակ». Կարեն Կարապետյանը՝ իշխանության թիրախում

09:01

«Ժողովուրդ». ՔՊ-ի քաղաքական «որսաշրջանը» սկսվել է. թիրախում են բոլորը

«Ժողովուրդ». ՔՊ-ի քաղաքական «որսաշրջանը» սկսվել է. թիրախում են...

09:45

«Հրապարակ». Հրահանգ է իջեցրել «օրորոցում խեղդել»

«Հրապարակ». Հրահանգ է իջեցրել «օրորոցում խեղդել»

09:34

«Ժողովուրդ». Խոսքի ազատությունը՝ դատախազական խոշորացույցի տակ. Վարչապետի հրահանգը

«Ժողովուրդ». Խոսքի ազատությունը՝ դատախազական խոշորացույցի տակ. Վարչապետի...

09:18

«Ժողովուրդ». Երրորդ անգամ ժամկետը երկարեցնելով՝ Սամվել Կարապետյանին կպահեն կալանքի տակ. նոր դիմում

«Ժողովուրդ». Երրորդ անգամ ժամկետը երկարեցնելով՝ Սամվել Կարապետյանին կպահեն կալանքի տակ. նոր...

09:02

«Հրապարակ». Նախկին ՔՊ–ական պատգամավոր Աննա Կարապետյանը՝ Թաթոյանի թիմո՞ւմ

«Հրապարակ». Նախկին ՔՊ–ական պատգամավոր Աննա Կարապետյանը՝ Թաթոյանի...

09:56

«Փաստ». Խանգարում են կուսակցություն բացել, առաջարկել են՝ «բրասլետը հանել», միայն թե հեռանա Հայաստանից

«Փաստ». Խանգարում են կուսակցություն բացել, առաջարկել են՝ «բրասլետը հանել», միայն թե հեռանա...

09:42

«Հրապարակ». Ընդդիմադիր համայնքապետերին զրկում են պաշտպանվելու իրավունքից

«Հրապարակ». Ընդդիմադիր համայնքապետերին զրկում են պաշտպանվելու...

09:33

«Փաստ». Վերարտադրվելու համար Փաշինյանը պատրաստ է կատարել Արևմուտքի, Էրդողանի ու Ալիևի ցանկացած պահանջ

«Փաստ». Վերարտադրվելու համար Փաշինյանը պատրաստ է կատարել Արևմուտքի, Էրդողանի ու Ալիևի ցանկացած...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ-ի երիտասարդ թևը Անդրանիկ Քոչարյանին իր ժամկետանց զեկույցով հանդերձ ուղարկեց արխիվ. ՀԿ-ները ակտիվացել են

«Ժողովուրդ». ՔՊ-ի երիտասարդ թևը Անդրանիկ Քոչարյանին իր ժամկետանց զեկույցով հանդերձ ուղարկեց...

09:56

«Հրապարակ». Դրոշի փոխարեն՝ գունավոր կտորներ. Մեխակյանը վախեցել է, որ դրոշը դուր չի գա Փաշինյանին

«Հրապարակ». Դրոշի փոխարեն՝ գունավոր կտորներ. Մեխակյանը վախեցել է, որ դրոշը դուր չի գա...

09:42

«Ժողովուրդ». Բանտ՝ կրկնակի փակ ռեժիմով. Վալոդյա Գրիգորյանի սպանության կասկածյալները մեկուսացված են

«Ժողովուրդ». Բանտ՝ կրկնակի փակ ռեժիմով. Վալոդյա Գրիգորյանի սպանության կասկածյալները մեկուսացված...

09:34

«Հրապարակ». Սամվել Բաբայանը տարբեր ուժերի առաջարկություն է արել

«Հրապարակ». Սամվել Բաբայանը տարբեր ուժերի առաջարկություն է...

09:16

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը կոտրեց Ջալալ Հարությունյանի սիրտը

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը կոտրեց Ջալալ Հարությունյանի...

09:02

«Ժողովուրդ». Իրավապահները չեն զսպում քրեածին իրավիճակը Փարաքար համայնքում. նոր բախում

«Ժողովուրդ». Իրավապահները չեն զսպում քրեածին իրավիճակը Փարաքար համայնքում. նոր...

09:52

«Իրավունք». Հոկտեմբերին մեկնարկելու է Վեհափառի դեմ արշավը. ովքե՞ր են այդ արշավի նավարարները

«Իրավունք». Հոկտեմբերին մեկնարկելու է Վեհափառի դեմ արշավը. ովքե՞ր են այդ արշավի...

09:42

«Փաստ». Որոշումը կայացրել էին ու ընկել կրակը. ինչո՞ւ է ստիպված հետքայլ անում իշխանությունը

«Փաստ». Որոշումը կայացրել էին ու ընկել կրակը. ինչո՞ւ է ստիպված հետքայլ անում...

09:35

«Փաստ». Գյումրու տոնը՝ քաղաքական բևեռացման ու սուր հակամարտության ֆոնին

«Փաստ». Գյումրու տոնը՝ քաղաքական բևեռացման ու սուր հակամարտության...

09:16

«Իրավունք». Կրքերը եռում են Էջմիածնում. Ովքե՞ր են ՔՊ թեկնածուի «թեւերը» իրականում

«Իրավունք». Կրքերը եռում են Էջմիածնում. Ովքե՞ր են ՔՊ թեկնածուի «թեւերը»...

09:02

«Իրավունք». Նիկոլն իր մուրճը սկսել է ճոճել. թիրախում հայտնվելու են հատկապես Գեղարքունիքի եւ Արարատի մարզպետները

«Իրավունք». Նիկոլն իր մուրճը սկսել է ճոճել. թիրախում հայտնվելու են հատկապես Գեղարքունիքի եւ...

09:45

«Իրավունք». «Խելքդ գլուխդ հավաքի, կամ...». Ինչո՞ւ ազատման դիմում գրեց Ավինյանի մամուլի խոսնակը

«Իրավունք». «Խելքդ գլուխդ հավաքի, կամ...». Ինչո՞ւ ազատման դիմում գրեց Ավինյանի մամուլի...

09:22

«Հրապարակ». Վարդան Ղուկասյանի դեմ քրգործ կհարուցվի՞. իշխանություն խլելու սցենարն են կիրառելու

«Հրապարակ». Վարդան Ղուկասյանի դեմ քրգործ կհարուցվի՞. իշխանություն խլելու սցենարն են...

09:14

«Հրապարակ». Իմպիչմենտի գործընթացի շուրջ բանակցություններ են ընթանում

«Հրապարակ». Իմպիչմենտի գործընթացի շուրջ բանակցություններ են...

09:02