Ռուսաստանում և հետխորհրդային երկրներում բնակվող մարդկանց դժվար է եղել սահմանել իրենց դիրքը եկամուտների և ունեցվածքի սանդղակում՝ ասվում է տնտեսագետներ Վլադիմիր Գիմպելսոնի և Դանիել Թրեյսմանի Misperceiving Inequality հետազոտությունում։ Նրանք վերլուծել են 40 խաչաձև ազգային հարցումներ սոցիալական հետազոտությունների ISSP միջազգային ծրագրի տվյալների բազայից՝ պարզելով մարդկանց վերաբերմունքը անհավասարության հանդեպ։
Հարուստ մարդիկ հաճախ են իջեցնում իրենց դիրքը անհավասարության հիերարխիայում։ Տնտեսագետները ֆիլտրել են հարցվածներին՝ փորձելով նրանցից առանձնացնել առավել կամ պակաս ունևորներին։ Օրինակ՝ առանձնացվել են անշարժ գույքի երկու օբյեկտների տերերը (որոշ դեպքերում նաև հավելյալ ավտոմեքենայի)։
Բոլոր երկրներում միջին հաշվով այդպիսիք շատ չեն եղել, ընդամենը 9 տոկոս (Ռուսաստանում՝ ընդամենը 5 տոկոս)։ Դրանից հետո հետազոտողներն ուսումնասիրել են, թե ինչպես են նրանք իրենց տեղավորել եկամտի բաշխման 10 դեցիլներում։
Արդյունքները զարմանալի են. Ռուսաստանի և այլ հետխորհրդային երկրների ունևոր քաղաքացիներն իրենց վիճակը գնահատել են գրեթե աղետալի։ Ռուսաստանում հարցվածների 70 տոկոսը իրենց տեղավորել են բաշխման ցածր կեսում, նույն կերպ են վարվել Բելառուսի քաղաքացիների 60 տոկոսը, Ուկրաինայի քաղաքացիների 77 տոկոսը։
Զարգացած երկրներում հարցվածները իրենց վիճակը հիերարխիայում գնահատել են ավելի ադեկվատ. պարզվել է՝ Ֆրանսիայում հարուստների մեջ «աղքատ» է 43 տոկոսը, Իտալիայում՝ 41 տոկոսը, Մեծ Բրիտանիայում՝40%-ը, Գերմանիայում՝ 23%-ը։
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55