Վանաձոր և Գյումրի քաղաքներում հոկտեմբերի 2-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո ձևավորված նորընտիր ավագանու անդրանիկ նիստին այսօր կընտրվեն Գյումրու և Վանաձորի քաղաքապետեր` ավագանու անդամների փակ, գաղտնի քվեարկությամբ:
Հիշեցնենք, որ շաբաթ օրը Վանաձորի Լոռի TV –ում ստորագրվեց «Բարգավաճ Հայաստան», «Հայկական վերածնունդ» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների համագործակցության հուշագիր, որի կետերից մեկը Վանաձորի նորընտիր ավագանու անդրանիկ նիստին ԼՀԿ ավագանու ցուցակը գլխավորող համայնքի ղեկավարի թեկնածու Քրիստ Մարուքյանին պաշտպանելու մասին է:
Քիչ առաջ Վանաձորում մեկնարկեց ավագանու անդրանիկ նիստը, որը թերևս, ամենաինտրիգայինն է, եթե նկատի ունենանք, որ համագործակցության հուշագիրը ստորագրած 3 քաղաքական ուժերը, միասին ունենալով 18 մանդատ, պետք է փակ գաղտնի քվեարկությամբ Վանաձորի քաղաքապետ ընտրեն ԼՀԿ առաջին համար Քրիստ Մարուքյանին` համաձայն հայտարարության։ Սակայն կան մտավախություններ, որ 3 ուժերի ավագանու անդամներից ոմանք իրենց ձայնը կտան Վանաձորի ՀՀԿ-ական թեկնածու Մամիկոն Ասլանյանին:
Եթե քվեարկության արդյունքները համապատասխանեն Հուշագրում ստորագրվածին, ապա Հայաստանում առաջին անգամ կլինի ընդդիմադիր քաղաքապետ:
Ինչ վերաբերում է Գյումրուն, ապա ՀՀ երկրորդ քաղաքի ավագանու նիստը ևս լարված է անցնելու, քանի որ երեկ, երբ Գյումրու թիվ 34 ընտրատարածքային հանձնաժողովն իր նիստի ընթացքում հաստատեց Գյումրու ավագանու ցուցակը, հանձնաժողովի շենքի մոտ հավաքված մի խումբ քաղաքացիներ ԸԸՀ-ից պահանջում էին մանդատներն արդար բաշխել ու 3 քաղաքական ուժերից որևէ մեկից մանդատ չվերցնել ու տալ հանրապետականների ու քրիստոնեադեմոկրատների կազմած «Բալասանյան» դաշինքին:
Նշենք, որ 15 մանդատ տրվեց «Բալասանյան դաշինք» կուսակցությունների դաշինքին, 9-ը` «Բարգավաճ Հայաստանին», և 4-ը` ԳԱԼԱ-ին, 5-ը «Հայկական վերածնունդ» կուսակցությանը։
19:02
18:46
18:26
18:03
17:46
17:33
17:27
17:15
16:55
16:44
16:21
16:03
15:56
15:22
14:44
14:23
14:03
13:44
13:22
12:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42