Այս օրերին Երևանում ընթանում է Պենդերեցկու անվան ժամանակակից դասականների փառատոնը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից հայտնում են՝ հուլիսի 16-ի համերգն ամբողջովին նվիրված է լեհ մեծ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու արվեստին. կհնչեն նրա ստեղծագործությունները` Adagietto-ն «Կորուսյալ դրախտը» օպերայից, Ջութակի թիվ 2կոնցերտը, Սիմֆոնիա թիվ 4 «Ադաջո»-ն։ Գրեթե 60 տարվա գործունեության ընթացքում մեծանուն կոմպոզիտորը հեղինակել է ավելի քան 100 գործիքային ստեղծագործություն, այդ թվում՝ 4 օպերա, 8 սիմֆոնիա, 27 նվագախմբային և 24 կոնցերտային գործեր, 25 կանտատ ու օրատորիա, 21 երգ ու երգչախմբային ստեղծագործություն, 20 կամերային և 17 մենանվագ ստեղծագործություններ: Քշիշտոֆ Պենդերեցկու այրին՝ Էլժբետա Պենդերեցկան, փառատոնի առթիվ հղված ուղերձում նշում է. «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել փառատոնի կազմակերպիչներին՝ այն հիմնելու համար մի երկրում, որտեղից սկիզբ էին առնում ամուսնուս արմատները, և որտեղ նրա ղեկավարմամբ տեղի են ունեցել և նրան նվիրվել բազմաթիվ համերգներ։ Վստահ եմ, որ այս փառատոնը բացառիկ իրադարձություն կլիներ նաև հանգուցյալ ամուսնուս համար։ Այսօր, երբ մենք դիմակայում ենք բազում չարիքների, երաժշտությունը կարող է խոսել մեր հոգու խորքում… Բոլորին հրավիրում եմ փառատոնի համերգներին և մաղթում վայելելու երաժշտությունն իր գեղեցկության ամբողջ բազմազանությամբ՝ ողողված ազատության և խաղաղության ոգով: Այսօր մենք հոգեպես միավորված ենք բոլոր նրանց հետ, ում կյանքում այնքան պակասում են այս արժեքները... Ամուսինս, որն այսօր մեզ հետ չէ, հաճախ էր ասում, որ ցանկացած արվեստ պետք է ունենա երկակի սկիզբ՝ երկրի խորքում և երկնքի անհունում։ Ես շատ եմ սիրում մեջբերել նրա այս հայտնի խոսքերը։ Հուսով եմ, որ ձեզ համար ևս դրանք հուսադրող ուղերձ են ամփոփում իրենց մեջ…»։ Հուլիսի 16-ի համերգի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա ջութակահար Լետիցիա Մորենոն։ Համերգը կղեկավարի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Պենդերեցկու անվան ժամանակակից դասականների փառատոնը հնարավորություն է տալիս ունկնդիրներին ծանոթանալու դասական երաժշտության նորագույն միտումներին, մեր օրերի կոմպոզիտորների ստեղծագործություններին։ Փառատոնը կազմակերպել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:
11:38
11:00
10:33
12:22
12:05
11:44
11:06
10:46
10:32
10:12
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
18:56
18:22
17:51
17:36
11:00 25.10.25
10:33 25.10.25
10:46 24.10.25
09:01 24.10.25
10:32 24.10.25
11:38 25.10.25
09:26 24.10.25
09:13 24.10.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01