Աշխարհում նավթի գները կարող են բարձր մակարդակում մնալ մի քանի ամիսների, եթե ոչ տարիների ընթացքում: Այս մասին գրում է Bloomberg գործակալությունը: Գործակալության գնահատմամբ՝ գները կաճեն, չնայած այն բանին, որ հուլիսի 6-ին Լոնդոնի ICE սակարանում 2022 թվականի սեպտեմբերի մատակարարման Brent մակնիշի նավթի ապառնագրի արժեքը գտնվել է 1 բարելի դիմաց 99 դոլարից ցած 2022 թվականի ապրիլին 19-ից ի վեր առաջին անգամ: Գործակալության գնահատմամբ՝ նավթի պահանջարկի եւ առաջարկի հիմնական դինամիկան վկայում է ավելի բարձր գների երկարատեւ ժամակամիջոցի՝ ամիսների, եթե ոչ տարիների մասին: Նավթի պահանջարկն աճում է այն բանի համեմատ, ինչպես աշխարհն ուշքի է գալիս համավարակից, արձանագրում է գործակալությունը՝ միաժամանակ նկատելով, որ համաշխարհային շուկայում իրադրությունը վիթխարի ազդեցություն ունի քաղաքականության եւ տնտեսության վրա. բենզինի գների աճը հանգեցրել է գնաճի բարձրացման ԱՄՆ-ում եւ բողոքների տարբեր երկրներում: Ճգնաժամային իրադրությունում իր դերն է խաղացել նաեւ ուկրաինական հակամարտությունը: Գործակալությունը կարծում է, որ Ռուսաստանի սահմաններից դուրս նավթի հանույթի աճի հեռանկարները «մշուշային» են, իսկ ՕՊԷՔ-ի երկրները դժվարությունների են հանդիպում արդյունահաման իրենց պլաններն իրականացնելիս: Ըստ որում Bloomberg-ի գնահատմամբ, ԱՄՆ-ի նավթային ճյուղը գտնվում է «լճացման» վիճակում, իսկ Վաշինգտոնը հազիվ թե պատրաստ է կամ ցանկանում է «փրկել աշխարհը», հաղորդել է ՏԱՍՍ-ը:
18:35
18:09
17:17
15:29
15:08
11:45
11:17
10:38
10:09
09:34
09:08
21:44
21:23
20:49
20:25
19:45
19:27
19:04
13:17
12:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47