Կառավարության նիստում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն առաջարկեց նոր ստեղծվող ընկերություններին այնպիսի անուններ տալ, որոնք հեշտ լինի արտասանել։
«Դնում են անուններ, որոնք չենք կարողանում ասել։ Նման ընկերություն ունենք՝ «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտահետազոտական կենտրոն» ՓԲԸ։ Ահագին երկար տվեց, մինչև ասել սովորեցինք»,- ասաց նախարարը։
Նիկոլ Փաշինյանի խոսքով, իրականում պարտադիր չէ վերնագիրն արտահայտի այն գործունեությունը, որն իրականացնում է այդ ընկերությունը, կարելի է որևէ անուն դնել, կանոնադրության մեջ գործառույթները երևան։
«Անուն մտածելը բրենդինգի ամենակարևոր ու ամենալուրջ գործն է, կարող է շատ չարչավենք, նորմալ անուն չգտնենք, որը ծաղրի, անեկդոտների առարկա չդառնա»,- ասաց նա։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն առաջարկեց նոր ստեղծվող կազմակերպության անունը «ժպիտ» դնել։
Նիկոլ Փաշինյանը սկսեց բարձրաձայն ծիծաղել. «Արդեն սկսվեց։ Փոխվարչապետն առաջարկում է «ժպիտ» դնել ՊՈԱԿ-ի անունն այն տրամաբանությամբ, որ՝ ժպտացեք, ձեզ լուսանկարահանում են»։
Նշենք, որ կառավարությունը որոշում կայացրեց «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին:
Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ այս որոշման արդյունքում «Սեքյուրիթի Դրիմ» մասնավոր ընկերության գործառույթը վերցնում և իրականացնում են ՊՈԱԿ-ի միջոցով:
«Այսինքն, ըստ էության, արձանագրենք, որ պայմանականորեն ասած «Սեքյուրիթի Դրիմ»-ի դարաշրջանն այսպիսով բարեհաջող ավարտվում է, գործառույթը դառնում է լիարժեք պետական»,- ասաց Փաշինյանը։
18:35
18:09
17:17
15:29
15:08
11:45
11:17
10:38
10:09
09:34
09:08
21:44
21:23
20:49
20:25
19:45
19:27
19:04
13:17
12:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47