ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 14-ին ընդունել է ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահ Գուննար Շելլենբերգերի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը մեծապես կարեւորվել են Հայաստան-Գերմանիա բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումը եւ միջխորհրդարանական համագործակցության խորացումը
Անդրադարձ է եղել Հայաստանի եւ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի միջեւ արդեն իսկ համագործակցության վերաբերյալ ստորագրված փաստաթղթերին: Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել երկրամասի Հալլե քաղաքի Մարտին Լյութերի անվան համալսարանում «Մեսրոպ» հայագիտական կենտրոնի գոյությունը՝ հայցելով խորհրդարանականների աջակցությունը կենտրոնի գործունեության շարունակականության ապահովման համար: Գերմանացի գործընկերները նշել են, որ կենտրոնին առնչվող հարցերն իրենց ուշադրության կենտրոնում են՝ ներկայացնելով դրա կենսագործունեության ուղղությամբ արդեն իսկ տարված աշխատանքները
Կողմերն անդրադարձել են 2022 թ. նոյեմբերի 17-ին Լանդթագում նախատեսվող «Հայաստանի օր» միջոցառմանը՝ վստահություն հայտնելով, որ այն կամրացնի հայ-գերմանական համագործակցությունը: Գերմանական կողմի ներկայացուցիչների հավաստմամբ՝ այդ նախագիծն իր բնույթով առաջինն է, եւ Հայաստանն ընտրվել է որպես բարեկամ եւ ժողովրդավարական արժեքներ կրող երկիր: «Մեզ մոտ ընդունված է ասել՝ մենք շուտ ենք արթնանում: Սա նշանակում է, որ օպերատիվ ենք եւ կարողանում ենք արագ արձագանքել բոլոր հարցերին»,-նշել է Գուննար Շելլենբերգերը՝ ի պատասխան հեռանկարային համագործակցության հետագա ծրագրերի
Կողմերը քննարկել են տարածաշրջանում տեւական խաղաղությանն ու անվտանգությանն առնչվող, 44-օրյա պատերազմին հաջորդող մարդասիրական խնդիրներին վերաբերող հարցեր:
18:35
18:09
17:17
15:29
15:08
11:45
11:17
10:38
10:09
09:34
09:08
21:44
21:23
20:49
20:25
19:45
19:27
19:04
13:17
12:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47