Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան մեղադրել է ոստիկանությանը նախկին վարչապետ Սինձո Աբեին հավուր պատշաճի չպաշտպանելու մեջ, որը սպանվել էր անցած շաբաթ, տեղեկացրել է AP-ը։ Աբեն Ճապոնիայի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից էր, սպանվել է անցած ուրբաթ Ճապոնիայի արեւմուտքում։ Հրաձգությունը պատկերող լուսանկարներում եւ տեսանյութերում երեւում է, թե ինչպես է հրաձիգը կարողացել մոտենալ Աբեին թիկունքից այն ժամանակ, երբ թիկնապահները կենտրոնացած էին առջեւում։ «Ես կարծում եմ, որ խնդիրներ են եղել անվտանգության միջոցների հետ կապված»,- ասել է Կիսիդան։ Հանրային անվտանգության ազգային հանձնաժողովի եւ Ազգային ոստիկանական վարչության պաշտոնյաները հետաքննում են, թե ինչն այնպես չի եղել, եւ փորձելու են, ի պատասխան, միջոցներ ձեռնարկել, տեղեկացրել է նա։ «Ես կոչ եմ անում նրանց մանրազնին ստուգել եւ շտկել այն, ինչը պետք է շտկել, ինչպես նաեւ ուսումնասիրել օրինակներն այլ երկրներում»,- ասել է նա։ Կիսիդան նաեւ հայտարարել է այս տարվա վերջին Աբեի պետական թաղում կազմակերպելու պլանների մասին։ «Պետական թաղում իրականացնելով՝ ի հիշատակ նախկին վարչապետ Աբեի, Ճապոնիան կցուցադրի իր վճռականությունը՝ բռնությանը չտրվելու եւ դեմոկրատիան ամուր պաշտպանելու առումով»,- ասել է Կիսիդան։ «Ճապոնիան աշխարհին կցուցադրի նաեւ իր էներգիան պահպանելու եւ ապագայի ճանապարհը բացելու վճռականությունը»։ Երեքշաբթի Տոկիոյի տաճարում տեղի է ունեցել թաղման արարողություն։ Կասկածյալը ձերբակալվել է անմիջապես այն բանից հետո, երբ կրակել է Աբեին, նա կալանքի տակ է պահվում, մինչեւ որ դատախազությունը որոշի նրան սպանության մեղադրանք ներկայացնել։ Տեղեկացվել է, որ կասկածյալն ասել է, որ Աբեին սպանել է նախկին վարչապետի եւ կրոնական այն խմբի հետ ունեցած կապերի համար, որին նա ատել է։ 41-ամյա Տեցույա Յամագամին վրդովվել էր, որ իր մայրը մեծ նվիրատվություններ էր արել հօգուտ Միավորման եկեղեցու, ինչը սնանկացրել էր նրա ընտանիքը։ Սպանությունը լույս է սփռել Աբեի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության եւ Միավորման եկեղեցու միջեւ կապերի վրա, որը հայտնի է իր պահպանողական եւ հակակոմունիստական համոզմունքներով եւ զանգվածային հարսանիքներով։ Հարավկորեական եկեղեցու ճապոնական բաժինը հաստատել է, որ Յամագամայի մայրը իր ծխականն էր, իսկ Աբեն՝ ոչ։
19:03
18:03
15:31
15:13
15:03
14:42
14:19
13:52
13:31
13:03
12:44
11:34
11:18
11:02
10:22
10:03
20:58
20:33
20:04
15:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03