Հուլիսի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահ Գուննար Շելլենբերգերին և նրա գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանի: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
Հանդիպմանը ներկա էին նաև Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը և Վաղարշապատ համայնքի ղեկավար տիկին Դիանա Գասպարյանը:
Դեսպան Ենգիբարյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացնելով հյուրերին, անդրադարձավ պատվիրակության այցի նպատակներին:
Ողջունելով Լանդթագի նախագահ Գուննար Շելլենբերգերին և նրա գլխավորած պատվիրակության անդամներին՝ Վեհափառ Հայրապետը խոսեց հայ ժողովրդի կյանքում Եկեղեցու ունեցած կարևորագույն դերակատարության մասին՝ հավելելով, որ Հայ Եկեղեցու առաքելությունն անջնջելիորեն միահյուսված է հայ ժողովրդի պատմությանը: Այս առնչությամբ Նորին Սրբությունը նկատեց, որ քրիստոնեական հավատքի շնորհիվ հայորդիները դարերի ընթացքում դիմագրավել են իրենց առջև ծառացած փորձությունները՝ պահպանելով ազգային ինքնությունը:
Հայոց Հովվապետն իր երախտագիտությունը հայտնեց Գերմանիայի իշխանություններին Հայոց ցեղասպանության ճանաչման և Բունդեսթագի կողմից ընդունած դատապարտող բանաձևի, ինչպես նաև արցախյան 44-օրյա պատրեազմի ընթացքում ցուցաբերած զորակցության համար:
Վեհափառ Հայրապետն անդրադարձավ նաև արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքերին, գերիների վերադարձման հարցին և Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգություններին՝ հույս հայտնելով, որ միջազգային հանրության աջակցությամբ տարածաշրջանում կվերահաստատվի արդարությունը և խաղաղությունը:
Անդրադառնալով Գերնամիայում հայկական համայնքի գործունեությանը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ արձնագրեց, որ հայ համայնքը և Հայ Եկեղեցին մշտապես վայելում են Գերմանիայի իշխանությունների բարյացակամ վերաբերմունքը։
Իր հերթին նախագահ Գուննար Շելլենբերգերն ընդգծեց, որ իրենց նպատակն է Սաքսոնիա-Անհալթ երկրամասի և Հայաստանի Հանրապետության հարաբերությունների սերտացմաբ էլ առավել ամրապնդել երկու ժողովուրդների բարեկամական կապը:



17:47
17:34
17:13
16:22
16:09
15:46
15:33
15:14
15:05
14:45
14:32
14:15
14:09
13:45
13:32
13:13
12:55
12:45
12:20
11:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01