Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության Սահմանապահ զորքերի ծառայողները նշել են կազմավորման 30-ամյակը։ ԱԱԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիսավոր միջոցառմանը ներկա էին Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Արմեն Աբազյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Վահե Ղազարյանը և պաշտոնտար այլ անձինք: Փաշինյանը, շնորհավորելով Սահմանապահ զորքերի զինծառայողներին, իր խոսքում նշել է. «Մեր ողջ պատմության ընթացքում` երրորդ հանրապետության, Սահմանապահ զորքերն իրենց նպաստն են բերել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության պահպանմանը և մեր բանակի հետ կատարել են այն խնդիրները, որոնք դրված են եղել բանակի առաջ: Բայց ուզում եմ ընդգծել, որ զուտ գաղափարի հայեցակարգի առումով, Սահմանապահ զորքերն ընդհանրապես խաղաղության սիմվոլ են և խաղաղության խորհրդանիշ»: Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար հետմահու պարգևատրվել են՝ կապիտան Հրանտ Գևորգի Արզումանյանը` «Արիության» մեդալով, իսկ ավագ սերժանտ Կառլեն Էդիկի Սարգսյանը՝ «Մարտական ծառայության» մեդալով: Պարգևները հանձնվել են հերոսաբար զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին: «Մարտական ծառայության» մեդալով պարգևատրվել է նաև փոխգնդապետ Վահան Վալերիի Համբարձումյանը և մայոր Վլադիմիր Սերգեյի Թումասյանը: Ավանդույթի համաձայն՝ հնչեց «Սահմանապահ ենք» երգը, որից հետո նվագախմբի ուղեկցությամբ Սահմանապահ զորքերի զինծառայողները ցուցադրել են շարային, իսկ կինոլոգիական կենտրոնը՝ ծառայողական շներով վարժաձևեր։ Միջոցառման ավարտին բարձրաստիճան հյուրերը և գերատեսչությունների ղեկավարները հարգանքի տուրք են մատուցել և ծաղիկներ խոնարհել հայրենիքի հանդեպ իրենց պարտքը կատարելիս զոհված և հերոսացած սահմանապահների հիշատակին կանգնեցված խաչքար-հուշակոթողներին:
17:47
17:34
17:13
16:22
16:09
15:46
15:33
15:14
15:05
14:45
14:32
14:15
14:09
13:45
13:32
13:13
12:55
12:45
12:20
11:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01