ԻԻՀ կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը հայտարարել է, որ Իրանը դառնալու է տարածաշրջանում արբանյակների արձակման կենտրոն, գրում է ParsToday-ը։ Իսա Զարեփուրն ասել է, որ Իրանը հաջորդ տարի կդառնա տարածաշրջանի 500 կմ ուղեծրով արբանյակների արձակման կենտրոններից մեկը և կարող է ծառայություններ մատուցել նաև այլ երկրներին։ Զարեփուրը հավելել է, որ Իրանի տիեզերական ենթակառուցվածքը շատ արագ զարգանում է, և ներառում է արբանյակների և արբանյակային ընդունիչների կառուցումից մինչև տիեզերական տվյալների ստացման կայաններ: Վերջին չորս տասնամյակում Իրանը շարունակական և լուրջ քայլեր է ձեռնարկել տիեզերական տեխնոլոգիաների ձեռքբերման ոլորտում։ Թեև թշնամիները բոլոր տեսակի պատժամիջոցներով փորձել են կանխել Իրանի տնտեսական և գիտական առաջընթացը, այդ թվում նաև տիեզերական արդյունաբերության ոլորտում, սակայն, չնայած բոլոր սահմանափակումներին և ճնշումներին, Իրանի Իսլամական Հանրապետությունը ձեռք է բերել տիեզերական ոլորտին առընչվող մի շարք տեխնոլոգիաներ: Իրանի տիեզերական ծրագրի և Արևմտյան Ասիայի տարածաշրջանի այլ երկրների միջև տարբերությունը կայանում է նրանում, որ Իրանը հիմնվում է իր ներքին հզորության վրա և օգտվում ներքին տեխնոլոգիաներից:
19:03
18:03
15:31
15:13
15:03
14:42
14:19
13:52
13:31
13:03
12:44
11:34
11:18
11:02
10:22
10:03
20:58
20:33
20:04
15:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03