Մեծանուն պոետ Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումները շարունակում են ընդլայնել իրենց սահմանները: Հուլիսի 18-ին Գյումրիում կայանալու է երաժշտաթատերական ներկայացում, որը նախատեսվում է ներկայացնել նաև Վանաձորում (հուլիսի 19-ին) և Դիլիջանում (հուլիսի 29-ին): ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյա հոբելյանին նվիրված միջոցառման ընթացքում անվանի և սիրված դերասանների ընթերցմամբ հնչելու են բանաստեղծի հայտնի ու անհայտ ստեղծագործությունները՝ ներկայացնելով ստեղծագործող անհատին, մարդուն, հայրենասերին, սիրահարին, ընտանիքին, բանտարկված, ողբերգական և միաժամանակ պայքարի խորհրդանիշ դարձած Չարենցին: Ցուցադրվելու է նաև բանաստեղծի կյանքին ու ժամանակաշրջանին վերաբերող հազվագյուտ քրոնիկա: Միջոցառմանը մասնակցելու են ՀՀ վաստակավոր արտիստներ, դերասաններ Արթուր Ութմազյանը, Բաբկեն Չոբանյանը, Սամսոն Ստեփանյանը: Երեկոյին ներկա են լինելու նաև Սամվել Թոփալյանը, Մխիթար Ավետիսյանը և Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար` Քրիստինա Ոսկանյան): Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կատարելու է հայ դասական կոմպոզիտորների հայտնի ստեղծագործություններից հատվածներ: Համերգը ղեկավարելու է դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ասատրյանը, մենակատարը Հովհաննես Անդրիասյանն է (տենոր), նախագծի ռեժիսորն ու կոմպոզիցիայի հեղինակն է Արամ Սուքիասյանը, իսկ տեսանյութերի մոնտաժն ու անիմացիան իրականացնելու է Արմեն Գալոյանը:
17:47
17:34
17:13
16:22
16:09
15:46
15:33
15:14
15:05
14:45
14:32
14:15
14:09
13:45
13:32
13:13
12:55
12:45
12:20
11:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01