Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հարությունյանը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ հրժարական է տալիս ՊԿ նախագահի պաշտոնից:
Հայտարարությունում ասվում է.
«Ելնելով այն հանգամանքներից, որ՝
ա) մերժում եմ բանսարկությունները, խարդավանքներն ու դավադիր գործելու մեթոդոլոգիան,
բ) ՊԿ-ն իմ ղեկավարած տարիներին (1998-2022թթ.) եղել է անբասիր քաղաքական կառույց, և պատրաստ չեմ այն թեկուզ մտքի ծայրով դիտարկել նաև որպես բիզնես-պրոյեկտ,
գ) Պահպանողական կուսակցության հիմնարար փաստաթուղթ «Ռազմավարական Ծրագրի» «Քաղաքական ոլորտ» բաժնի գաղափարակցության և հոգեկցության մասին դրույթն այժմ մասամբ է գործում կուսակցության ներսում,
դ) նպատակահարմար չեմ գտնում դիմակայել ի դեմս կուսակցության նախագահի՝ կուսակցության վարկաբեկման համակարգված արշավանքին, և պատրաստ եմ անձնապես շանթարգելի գործառույթ ստանձնել,
ե) անպատվաբեր եմ համարում մանրուքների ձեռամբ՝ որոշ կառույցների հրահրած խարդավանքների մեջ ներքաշվելը,
զ) երկրի ներկա քաղաքական վայրիվերումների և անհանդուրժողականության շրջանում իմ առաքելությունը շարունակում եմ տեսնել բացառապես գաղափարական անշեղության պահպանման ու երկրում քաոս և թշնամանքի մթնոլորտ ստեղծելու ռուսական իմպերիալիստական ծրագրի խափանման մեջ, ինչի անհնարինությանն եմ բախված` քաղաքական կազմակերպության առաջնորդի կարգավիճակում,
է) ընդունում եմ իմ տեսակի և անձամբ իմ պարտությունը ներկա բարոյազուրկ դասավորության պայմաններում, սույնով հայտարարում եմ Պահպանողական կուսակցության նախագահի պաշտոնից և անդամությունից իմ հրաժարման մասին:
Այսօրվանից սկսյալ՝ ՊԿ նախագահի անունով իմ ստորագրությամբ որևէ փաստաթուղթ չի կարող վավեր համարվել:
Շնորհակալություն եմ հայտնում Պահպանողական կուսակցության հիմնադիր անդամ, կուսակցության հիմնադրման տարեդարձի օրն՝ ինձնից առաջ հրաժարական ներկայացրած ՊԿ փոխնախագահ Զավեն Վարդանյանին և ՊԿ ղեկավար մարմինների անդամներին, ինչպես նաև բոլոր ազնիվ ու անկաշառ պահպանողականներին՝ քաղաքական 24-ամյա համատեղ գործունեության համար:
18:35
18:09
17:17
15:29
15:08
11:45
11:17
10:38
10:09
09:34
09:08
21:44
21:23
20:49
20:25
19:45
19:27
19:04
13:17
12:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47