ՌԴ ՊՆ-ն առաջին անգամ պաշտոնապես հայտարարել է Ուկրաինա ներխուժմանը մասնակցող «Վոստոկ» զորքերի խմբի հրամանատարի անունը, գրում է ՌԲԿ-ն։ Դա գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովն է։
Մուրադովը 2018 թվականից Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալն է, իսկ 2020 թվականի նոյեմբերից մինչև 2021 թվականի սեպտեմբերը ղեկավարել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախումբը։ Հենց Ղարաբաղից էլ նա հայտնի է դարձել, գրում է BBC-ն։
Ինչպես գրել էր BBC-ն, Հայաստանը չափազանց զգուշավոր էր այս որոշման նկատմամբ, քանի որ Մուրադովը ծնվել է Դաղստանի գյուղերից մեկում, որտեղ հիմնականում ադրբեջանցիներ են բնակվում։ Ինքը գեներալը, սակայն, հայտարարել էր, որ սպան չպետք է ունենա ազգ հասկացությունը։
1996 թվականին, երբ Մուրադովը 23 տարեկան էր, արժանացել է Արիության առաջին շքանշանին Չեչնիայում Վերին Ցենտորոյի գրավման գործողությունից հետո։ «Այնուհետև երիտասարդ լեյտենանտ Ռուստամ Մուրադովը Բույնակսկում ղեկավարել է 136-րդ բրիգադի հետախուզական վաշտը», նրա մասին գրել է ՊՆ «Կրասնայա Զվեզդա» թերթը։ Արիության երկրորդ շքանշանը ստացել է 2000 թվականին՝ Դաթոյում Ասլան Մասխադովի շտաբը գրավելու համար։ Այդ գործողությունը ղեկավարել է գեներալ-մայոր Վլադիմիր Շամանովը։ Մինչև 2009 թվականը Մուրադովը շարունակել է ծառայել Չեչնիայում՝ ղեկավարելով Շալիի 17-րդ մոտոհրաձգային բրիգադը, որից հետո անցել է Անդրբայկալիայի ռոտացիայի։
Մուրադովը չի մասնակցել 2008 թվականին Հարավային Օսիայի հնգօրյա պատերազմին, քանի որ այն ժամանակ ղեկավարում էր բրիգադը Արեւելյան ռազմական օկրուգում։ Երբ 2014-ին պատերազմ սկսվեց Ուկրաինայի արևելքում, նա սովորում էր Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայում, իսկ 2016-ին, երբ Դոնբասում ակտիվ ռազմական գործողությունները դադարեցվեցին, Մուրադովը դարձավ Ռուսաստանի ներկայացուցիչը հրադադարի մոնիտորինգի ռուս-ուկրաինական համատեղ կենտրոնում։
2022 թվականի փետրվարին՝ Ուկրաինա ռուսական լայնամասշտաբ ներխուժումից հետո, ԵՄ-ն անձնական պատժամիջոցներ սահմանեց Մուրադովի դեմ։
20:26
20:09
19:14
18:14
17:55
17:54
17:45
17:36
17:13
16:16
16:05
15:52
15:38
15:15
15:01
14:55
14:44
14:15
13:05
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15