Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) պետությունների փոխհաշվարկներում ազգային արժույթներով վճարումների բաժինն ընթացիկ տարում կարող է հասնել 80 տոկոսի, հուլիսի 20-ին կայացած ճեպազրույցում հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) պաշտոնական ներկայացուցիչ Իա Մալկինան
2021 թվականին փոխհաշվարկներում ազգգային արժույթներով վճարումների բաժինը կազմել է 73,5 տոկոս:
«Նշեմ, որ 2021 թվականին փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթներով վճարումների բաժինը կազմել է 73,5 տոկոս: Փորձագիտական գնահատումներով՝ ընթացիկ տարում այն կարող է հասնել 80 տոկոսի»,- ասել է Մալկինան
ԵԱՏՀ-ի պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ Միության պետությունների տնտեսությունների կայունության բարձրացման հացերը պլանավորվում է քննարկել հուլիսի 22-ին բարձր մակարդակի աշխատանքային խմբի նիստում:
Նիստը տեղի կունենա կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի, էկոնոմիկայի եւ ֆինանսական քաղաքականության նախարար Բակիտժան Սագինտաեւի, ինչպես նաեւ կոլեգիայի, կողմերի նախարարությունների եւ ազգային բանկերի մի շարք այլ պաշտոնատար անձանց մասնակցությամբ:
«Օրակարգում են փոխադարձ ներդրումների խթանման եւ փոխադարձ հաշվարկներում ԵԱՏՄ-ի պետությունների ազգային արժույթների օգտագործման ընդլայնման հարցերը: Ներկայումս բոլոր պայմաններն ստեղծված են ազգային արժույթներով հաշվարկների բաժնի ավելացման համար: Այդ թվում անհրաժեշտ վճարա-հաշվարկային ենթակառուցվածքը:
Միեւնույն ժամանակ կողմերն ունեն փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթների օգտագործման ընդայնման լրացուցիչ հնարավորություններ, որոնց ազդեցությունը պլանավորվում է քննարկել նիստում»,- հայտնել է Մալկինան:
ԵԱՏՄ-ի կազմի մեջ են մտնում Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը եւ Ղրղզստանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
18:35
18:09
17:17
15:29
15:08
11:45
11:17
10:38
10:09
09:34
09:08
21:44
21:23
20:49
20:25
19:45
19:27
19:04
13:17
12:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47