«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Պետգույքի կառավարման կոմիտեն վաճառքի է հանել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի շենքը, որը գտնվում է Երեւանի ամենաթանկ՝ Աբովյան փողոցում, Բժշկական համալսարանի հարեւանությամբ։ Նույնիսկ գնորդի մասին է խոսվում։ Որոշ տեղեկություններով՝ հավակնորդն իշխանական նորահայտ լրատվամիջոցներից մեկն է՝ Tiv1.am-ը, որն «Արմնյուզի» տեղի համար մրցույթում պարտվեց «Բուն TV»-ին։
Շենքի վաճառքի համար հայտարարվել է աճուրդ, նախնական գին է սահմանվել 1,4 մլրդ ՀՀ դրամը։ Սակայն 1200 քառակուսի մետր տարածք ընդգրկող շենքի համար դա շատ էժան գին է։ Հիշեցնենք, որ դեռեւս 2019-ին՝ կառավարության վերջին նիստում, որոշում կայացվեց լուծարել Հայաստանի երիտասարդական հիմնադրամը եւ վաճառել շենքը։ TV-ի տնօրեն Էդգար Բաբայանին հարցրինք՝ այդ տարածքը գնելու մտադրություն ունե՞ք0+
«Եկեք չմեկնաբանեմ այդ լուրը։ Տարածքն ընդլայնելու պլաններ կան, եւ մի քանի տարածքներ են դիտարկվում։ Կոնկրետ որտեղ՝ այս պահին չեմ կարող ասել»։
Ի դեպ, Բաբայանի TV-ն, ըստ որոշ լուրերի, հովանավորում է ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։ Իսկ Երիտասարդական հիմնադրամի շենքում մեկ-երկու տարի առաջ ժամանակավորապես տեղավորվել էր Համահայկական խաղերի գրասենյակը՝ Իշխան Զաքարյանի գլխավորությամբ, եւ խաղերի հոգաբարձուների խորհուրդը մեծ հույսեր ուներ, որ այդ շենքը տրամադրվելու է իրենց՝ մշտական օգտագործման համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
23:14
22:56
19:31
19:27
19:09
13:45
13:28
13:05
12:35
12:18
10:48
10:35
10:18
09:53
09:47
09:45
09:36
09:28
09:15
09:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34