ARM | RUS |

«Հրապարակ». Քովիդը տուրիստների հետ վերադառնում է

23.07.22 | 09:22

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր «սիրելի եւ անբաժան» համաճարակը՝ Քովիդ-19-ը, կարծես թե նորից վերադառնում է։ Առողջապահության նախարարությունը վերջին շրջանում քովիդով վարակվածության թվերի աճ է արձանագրում, ինչը, եթե այսպես շարունակվի, կարող է հանգեցնել նոր սահմանափակումների։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը սա կապում է տուրիստական սեզոնի եւ տուրիստների մեծ հոսքի հետ։

«Տուրիստական սեզոնի հետ մենք արդեն ակնկալում ենք, որ այս ընթացքում կունենանք հավելյալ աճ։ Մեր ռազմավարությունն այս առումով շատ հստակ է՝ կանխարգելել, որպեսզի հիվանդացությունը մտնի հիվանդանոցներ, եւ այս առումով արդեն իսկ իմ հանձնարարականը կա հիվանդանոցներին, որ պլանային հետազոտությունների, պլանային վիրահատությունների ժամանակ եւ սիմպտոմների առկայության պարագայում, երբ դիմում են հիվանդանոց, անպայման արվի քաղաքացիների թեստավորում, որպեսզի մենք պաշտպանենք այս օղակը»,- ասաց Անահիտ Ավանեսյանը։

- Այսինքն՝ մարդկանց զգոնությունը թուլացել է , եւ նույնիսկ տեսնելով, որ քովիդով են վարակվել, այլեւս չե՞ ն դիմում հիվանդանոց կամ նախկին աչալրջությամբ այլեւս չե՞ն վերաբերվում այս հիվանդությանը։

- Դե, իհարկե, այո, քովիդը դարձել է մեր կյանքի մի մասը, եւ չենք կարող ակնկալել, որ աչալրջությունը մշտապես նույն մակարդակի վրա պետք է մնա։ Բայց ժամանակ առ ժամանակ հաջորդիվ մենք ունենալու ենք ալիքներ, որոնց զսպման եւ հնարավորինս մեղմ անցկացման մասով պիտի բոլորս ջանքեր կիրառենք, եւ առաջին հերթին համակարգը մշտապես պատրաստ է այս ալիքներին։

- Իսկ դուք ինչպե՞ս եք այդ ամենը վերահսկելու, որ եթե քաղաքացին սիմպտոմներ ունի, պարտադիր դիմի բժշկի, թեստավորում անցնի, որովհետեւ դա այնքան հիվանդանոցների ֆունկցիան չէ, որքան քաղաքացու գիտակցության խնդիր է։

- Մենք չենք կարող վերահսկել քաղաքացուն սեփական առողջական խնդիրների մասով որեւէ բան անելու հարցում, բայց մենք ստեղծում ենք բոլոր հնարավոր մեխանիզմները, որ նա ունենա հնարավորություն՝ դիմելու իր պոլիկլինիկա, անվճար թեստավորվելու եւ ստանալու իր պատասխանը։ Այնուհետեւ, երբ կունենանք դրական դեպք, տեղամասային թերապեւտի կողմից նա կգտնվի վերահսկողության տակ, իսկ եթե անհրաժեշտ լինի հոսպիտալացնել, գիտեք, որ այդ հատվածով եւս պետությունը հոգում է այդ ծախսերը, եւ կհոսպիտալացվի հիվանդանոց։ Այս պահին որպես քովիդ-կենտրոն գործում է միայն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Ավանի մասնաճյուղը, որն այս ընթացքում էլ ակտիվ վերանորոգման, վերազինման փուլում է, քանի որ ազատ մահճակալների թիվը բավականին մեծ էր, եւ մենք ամբողջությամբ պատրաստ ենք հոսպիտալացման։

- Մենք համաճարակի ալիքի թուլանալուց հետո արդյոք մոտեցե՞լ էինք զրոյական շեմին, այսինքն՝ ունեցե՞լ ենք օր, որ քովիդով վարակման դեպք չի արձանագրվել, եւ այդ կորը ե՞րբ նորից սկսեց բարձրանալ։

- Երկու ամիս առաջ, այո, հասել էինք նվազագույն շեմին, եւ օրեր են եղել, որ մինչեւ 5-6 դեպք ենք ունեցել, բայց զրո դեպք, իմ հիշելով, չենք ունեցել։ Մի տեւական ընթացք ունեինք մահվան զրո դեպք, ինչն ամենակարեւորն է։ Ունեցել ենք նաեւ զրո հոսպիտալացման օրեր։ Սա եւս շատ կարեւոր է։ Վերջին մեկ ամսվա ընթացքում արդեն մենք աճի տեմպը գրանցում էինք, եւ ես այս պահին չեմ կարող կանխատեսել՝ պիկին հասել ենք, թե ոչ, առաջիկա երկու շաբաթվա ընթացքում կհասկանանք՝ գնում ենք ստաբիլացմա՞ն, թե՞ դեռ ունենալու ենք աճ։

- Իսկ սահմանափակումների հավանականություն կա՞, որ նորից կսկսեն կիրառվել։

- Դա կախված է համաճարակային իրավիճակից։ Դուք գիտեք, որ կառավարությունը սահմանափակումների դիմում էր միայն այն ծայրահեղ անհրաժեշտության պարագայում, երբ անհրաժեշտ էր պահպանել մարդկանց կյանքն ու առողջությունը։ Իհարկե, հիվանդացության այս մակարդակը դեռ որեւէ սահմանափակում մտցնելու հիմք չի հանդիսանում։

- Հայաստան մուտք գործելու դեպքում պարտադիր թեստավորման պահանջը գործո՞ւմ է։

- Ոչ, այս պահին Հայաստան մուտք գործելու որեւէ թեստավորման պահանջ չկա, եւ հիմնականում մյուս երկրներն էլ են հանել, որոշակի երկրներ կան միայն, որ դեռ պահպանում են այդ պահանջը։

- Իսկ կապիկի ծաղիկի տարածման վտանգ կա՞ Հայաստանում։

- Տեսեք, մենք շատ զգոն կերպով հետեւում ենք այլ երկրներում համաճարակային իրավիճակին, մենք ձեռք ենք բերել բոլոր անհրաժեշտ թեստ-հավաքածուները, որպեսզի կարողանանք ախտորոշել այդ հիվանդությունը, եւ մի շարք կասկածելի դեպքերում իրականացրել ենք թեստավորում, բայց բոլոր դեպքերում ժխտվել է այդ ախտորոշումը։ Ընդհանուր առմամբ, այս հիվանդության տարածման ռիսկայնությունը, իհարկե, մենք չենք կարող համեմատել քովիդի հետ, բայց զգոնությունը պետք է պահպանել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Վանաձորում կասեցվել է սպանդանոցի արտադրական գործունեությունը

Վանաձորում կասեցվել է սպանդանոցի արտադրական...

18:35

Մարդը չի դառնում ավելի մեծ, երբ փոքրացնում է Աստծուն. եկեղեցին չճանաչող մարդու թերությունները ոչ այնքան բարոյական դատապարտման առիթ են, որքան ցավալի վկայություն մարդու ինքնամեկուսացման մասին. Հայր Իսահակ

Մարդը չի դառնում ավելի մեծ, երբ փոքրացնում է Աստծուն. եկեղեցին չճանաչող մարդու թերությունները ոչ...

18:09

Վերջնահաշվարկ կատարելիս ՀԷՑ-ի նախկին սեփականատերերին վճարվող գումարի չափի մեջ կմտնի 2026-ի ներդրումային ծրագրերի գումարի չափը ևս

Վերջնահաշվարկ կատարելիս ՀԷՑ-ի նախկին սեփականատերերին վճարվող գումարի չափի մեջ կմտնի 2026-ի...

17:17

ՄԻՊ աջակցությամբ սոցիալապես անապահով ընտանիքին վերադարձվել է բժշկական ծառայությունների համար նախապես վճարված գումարը

ՄԻՊ աջակցությամբ սոցիալապես անապահով ընտանիքին վերադարձվել է բժշկական ծառայությունների համար...

15:29

Բարձր ենք գնահատում մեր երկրում շարունակվող ժողովրդավարական բարեփոխումներին Լիտվայի կողմից ցուցաբերվող քաղաքական անվերապահ աջակցությունը. Նիկոլ Փաշինյան

Բարձր ենք գնահատում մեր երկրում շարունակվող ժողովրդավարական բարեփոխումներին Լիտվայի կողմից...

15:08

Այժմ եկել է հաջորդ քայլն անելու ժամանակը. Չալաբյան

Այժմ եկել է հաջորդ քայլն անելու ժամանակը. Չալաբյան

11:45

Կարևոր է հոգևոր շնորհների ու հատկապես եղբայրասիրության մեջ զորանալը. այսօրվանից սկսվում է Մեծ պահքը

Կարևոր է հոգևոր շնորհների ու հատկապես եղբայրասիրության մեջ զորանալը. այսօրվանից սկսվում է Մեծ...

11:17

Երևանում ԱՄՆ դեսպանատունն այսօր փակ է

Երևանում ԱՄՆ դեսպանատունն այսօր փակ է

10:38

Տեր Երեմիան ու Տեր Ղևոնդը առաջիկային փոխելու են իրենց ծառայության վայրը

Տեր Երեմիան ու Տեր Ղևոնդը առաջիկային փոխելու են իրենց ծառայության...

10:09

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակի 1-ին համարում հանդես կգա Նարեկ Կարապետյանը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակի 1-ին համարում հանդես կգա Նարեկ...

09:34

Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար

Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդով տրանսպորտային միջոցների...

09:08

Փաշինյանական ռեժիմը Բաքվի ու Անկարայի չբավարարվող ծարավն է հագեցնում. Աբրահամյան

Փաշինյանական ռեժիմը Բաքվի ու Անկարայի չբավարարվող ծարավն է հագեցնում....

21:44

«Վեհափառին ո՛չ քրեական գործերով ու ոչ էլ կալանքով չեք վախեցնի. Վեհափառը Աստծո օծյալ է Լուսավորչի գահին, դուք ձեր մասին մտածեք». Շարմազանովը՝ իշխանությանը

«Վեհափառին ո՛չ քրեական գործերով ու ոչ էլ կալանքով չեք վախեցնի. Վեհափառը Աստծո օծյալ է Լուսավորչի...

21:23

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տոնախմբվեց Տեառնընդառաջը, Վեհափառ Հայրապետը օրհնեց նորապսակ զույգերին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տոնախմբվեց Տեառնընդառաջը, Վեհափառ Հայրապետը օրհնեց նորապսակ...

20:49

Վարդենյաց լեռնանցքը փակ է մնում

Վարդենյաց լեռնանցքը փակ է մնում

20:25

Դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ

Դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի...

19:45

Հունիսի 8-ից հետո հաստատ չի լինելու ղեկավար, ում պատճառով ազգովի ամաչենք. Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը Փաշինյանին

Հունիսի 8-ից հետո հաստատ չի լինելու ղեկավար, ում պատճառով ազգովի ամաչենք. Ռոբերտ Քոչարյանի...

19:27

Արմեն Գրիգորյանը ողջունել է Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների այցը Հայաստան

Արմեն Գրիգորյանը ողջունել է Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների այցը...

19:04

TRIPP-ն ավելի շուտ Հարավային Կովկասը կտանի պատերազմի, քան խաղաղության․ The Nation

TRIPP-ն ավելի շուտ Հարավային Կովկասը կտանի պատերազմի, քան խաղաղության․ The...

13:17

Հայաստանի ծանրամարտի կանանց առաջնության բոլոր չեմպիոնները հայտնի են

Հայաստանի ծանրամարտի կանանց առաջնության բոլոր չեմպիոնները հայտնի...

12:52

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Հայկական մամուլ

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47