Թուրքական իշխանամերձ «Yeni Şafak» լրատվական կայքը «Ինչո՞ւ թուրքերը սփյուռք չունեն» վերնագրով հոդվածում համեմատել է ԱՄՆ-ում ու Եվրոպայում հայկական, հունական հրեական սփյուռքների և թուրքականի գործունեությունները: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Հեղինակը նախ իր տեսանկյունից ներկայացրել է 3 սփյուռքների ձևավորման պատմությունը, ապա անդրադարձել դրանց կողմից հաջողությամբ իրականացվող «անթիվ հակաթուրքական արշավներ» մասին: Դրանից հետո անդրադարձ է կատարվել 60-ականներից ի վեր Եվրոպա գաղթած ավելի քան 6մլն թուրքերի առկայությանը, որոնց մեծամասնությունն ապրում է Գերմանիայում: Նշվում է, որ միայն 2021-ին Գերմանիայում խորհրդարանական ընտրությունների արդյունքում խորհրդարան է անցել 18 թուրքական ծագմամբ պատգամավոր, թուրք պատգամավորներ կան նաև Եվրախորհրդարանում, թուրք պաշտոնյաներ կան նաև դաշնության նահանգներում: Այնուհետև հեղինակը հիշեցրել է, որ չնայած այս պատկերին՝ 2016-ին Գերմանիայի խորհրդարանում (Բունդեսթագ) ընդունվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծը: Օրինագծին աջակցել է թուրքական ծագում ունեցող 11 պատգամավոր, իսկ օրինագծի հեղինակը եղել է Թուրքիայից արտագաղթած Ջեմ Օզդեմիրը: Ըստ հոդվածագրի՝ նմանատիպ պատկեր է նաև Շվեյցարիայում, որտեղ 2020-ի ընտրություններով խորհրդարան անցած թուրքական ծագմամբ 4 պատգամավոր աջակցեցին նույն թվականին խորհրդարան բերված «Քուրդ ժողովրդի ինքնորոշման իրավունքը» անվանումով օրինագծին։ Նշվում է, որ գրեթե նույն վիճակն է եվրոպական այլ երկրներում՝ Հոլանդիայում, Բելգիայում, Դանիայում, Ավստրիայում ու Շվեյցարիայում, որտեղ թուրք պատգամավորներ ու այլ պաշտոնյաներ կան: «Եթե Թուրքիային վերաբերող հարցերում թուրք պատգամավորները ցանկանում են Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալ ու Թուրքիային դեմ օրինագծերին աջակցություն են ցույց տալիս, նշանակում է, որ այս գործում ինչ-որ բան այն չէ»,- գրում է հեղինակն ու ավելացնում, որ այս հարցի լուծումը հնարավոր է թուրքական պետությանն ու ժողովրդի, Եվրոպայի թուրքական կազմակերպությունների ղեկավարների, թուրք գործարարների ու սփյուռքի թուրքերի՝ Թուրքիայում բնակվող ազգականների համագործակցությամբ միայն:
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55