Արդարադատության նախարարությունը Հայաստանում ամուսնությունը գրանցել ցանկացող բոլոր անձանց համար նախատեսում է հանդիսավոր պայմաններ՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի «Արմենիա» սրահում: Որպեսզի բոլոր ամուսնացող զույգերը հնարավորություն ունենան օգտվել հանդիսավոր արարողությունից՝ այսուհետ համալիրում հանդիսավոր արարողություն իրականացնելու համար անհրաժեշտ կլինի վճարել 20.000 դրամ՝ գրանցման համար և 20.000 դրամ՝ որպես մուտքավճար: Նախկինում այս ծառայությունների համար զույգերը վճարում էին 60.000 դրամ։ Ամուսնության գրանցման համար դիմումն անհրաժեշտ է ներկայացնել Արդարադատության նախարարության քաղաքացիների սպասարկման միասնական գրասենյակ՝ հասցե Վազգեն Սարգսյան 3, կամ տարածքային սպասարկման կենտրոններ: Հայաստանում ամուսնություն կարող են գրանցել ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, այլև օտարերկրյա քաղաքացիներն ու քաղաքացիություն չունեցող անձինք: Օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի ամուսնությունը գրանցելու համար անհրաժեշտ է վերջինիս մշտական բնակության երկրի իրավասու մարմնի կողմից տրված՝ ընտանեկան կարգավիճակը հավաստող փաստաթուղթ: Ամուսնության գրանցման դիմում ներկայացնելիս անհրաժեշտ է հաշվի առնել այն հանգամանքը, որ ամուսնության պետական գրանցումը կատարվում է ամուսնացող անձանց ներկայացրած համատեղ դիմումում նշված օրը, սակայն ոչ շուտ, քան դիմումը ներկայացնելու հաջորդ աշխատանքային օրը, և ոչ ուշ, քան վեց ամիսը: Ամուսնության գրանցման դիմում հնարավոր է ներկայացնել նաև լիազորված անձի միջոցով: Տվյալ դեպքում անհրաժեշտ է ներկայացնել ամուսնացող անձի կողմից լրացված՝ ամուսնության դիմումի ձևանմուշի տեղեկությունները պարունակող դիմում, որը հաստատված կլինի նոտարական կարգով:
17:47
17:34
17:13
16:22
16:09
15:46
15:33
15:14
15:05
14:45
14:32
14:15
14:09
13:45
13:32
13:13
12:55
12:45
12:20
11:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01