«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Վերջին ճգնաժամի հետեւանքով բազմաթիվ կենսաթոշակային ֆոնդեր լուրջ գումարներ կորցրեցին, եւ չկա ոչ մի երաշխիք, որ այդպիսի բան էլ չի կրկնվի: Նման կորուստները փոխհատուցելու բավարար միջոցներ ՀՀ կառավարությունը չունի: Երաշխավորումը բյուջեով փաստարկ է միայն միամիտների համար: Իսկ թե որքան արդյունավետ կկառավարվեն քաղաքացիների կուտակած միջոցները, մեծ հարց է»,- սա ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ 2014-ին տված հարցազրույցից մի հատված է, որտեղ նա, անդրադառնալով այն ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից երեւան բերված, մշակված ու իրագործված կուտակային կենսաթոշակների ծրագրին, ահազանգում էր՝ կուտակայինը կարող է ձախողվել, քաղաքացիների միջոցները՝ կորչել անվերադարձ: Կուտակային կենսաթոշակների դեմ նաեւ մերօրյա իշխանավորներից շատերն էին պայքարում՝ գետնին նստելով եւ համարելով, որ քաղաքացուն չի կարելի ստիպել վաղվա օրվա համար ավելի շատ գումար կուտակել: Ժամանակների հետ նրանց դիրքորոշումներն էլ փոխվեցին, ու, ի տարբերություն նախագծի կնքահայր Տիգրան Սարգսյանի, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կուտակայինի «պարտադիր» բաղադրիչը տարածեց բոլորի վրա: Այսինքն՝ եթե մինչեւ 2018-ը պարտադիր կուտակայինի համար հավելյալ հարկ միայն պետական համակարգի աշխատողներն էին վճարում, Փաշինյանի իշխանութունն այդ պարտականությունը նաեւ մասնավոր հատվածի վրա դրեց: «Ակնհայտ է, որ համակարգը ռիսկային է ու ծառայում է ֆինանսավարկային համակարգի օլիգարխների շահերին: Կուտակային միջոցներն անընդհատ ֆինանսական շուկայի ռիսկերի տակ են գտնվելու, եւ որեւէ երաշխիք՝ այդ գումարների ապահովության մասով, չկա»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը: Կուտակային կեսնաթոշակները 2014-ից ի վեր պահ են տրված երկու ոչ հայկական կազմակերպությունների: Դրանք Հայաստան են եկել ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի իրականացրած լոբինգի արդյունքում: Այդ կազմակերպությունների հետ, ըստ Պարսյանի, Կենտրոնական բանկը մի շարք պայմանագրեր ունի կնքած, որոնք, սակայն, մինչ օրս հրապարակված չեն»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55