Ժողովուրդ օրաթերթը գրում է. 2020-ին, երբ Հայաստանում, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, սահմանափակումներ էին, ՀՀ Ազգային ժողովը կառավարության հետ քննարկում էր լոքդաունի հետ կապված մի շարք հարցեր, որոնք հիմնականում տնտեսությանն ու տնտեսվարողներին էին վերաբերում: 7-րդ գումարման խորհրդարանի նախկին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հենց այդ ժամանակ առաջարկում էր օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ, ըստ որի՝ արտակարգ դրության ռեժիմով պայմանավորված՝ առանց տոկոսների հաշվառման մարդկանց առնվազն 3 ամսով վարկային արձակուրդ տրամադրվի: «Մի որոշում արձակեք, որ մարդիկ իմանան՝ եթե չեն կարողանալու սպասարկել իրենց վարկերը, հասկանան՝ ինչ լուծում է լինելու նրանց համար: Ենթադրենք՝ տոկոսների սառեցում լինի կամ այլ լուծում լինի»,- դիմելով վարչապետ Փաշինյանին՝ ասում էր Ուրիխանյանը: Պատգամավորի առաջարկին, սակայն, վարչապետ Փաշինյանի արձագանքը բավականին կոշտ ու կտրուկ էր. «Ես ուղիղ ասեմ, էդ ո՞նց եք…Եկեք հարկերից, վարկերից ազատենք, սնունդ բաժանենք, կոմունալ վարձերը չվերցնենք: Էդ լո՞ւրջ եք ասում, հո ըտենց չի՞: Եկեք օրենսդրական նախաձեռնություն անենք ու ՀՀ բոլոր քաղաքացիներին 10 հազար դոլար բաժանենք, ընդ որում՝ ոմանց ունեցվածքը բռնագանձելու միջոցով: Ընդունե՛ք բա: Նախաձեռնություն բերեք, խորհրդարանում կոնսեսուս ձեւավորեք, քաղաքացիներին 10 հազար չէ, 50 հազար դոլոր բաժանեք, Նստում, նստում՝ հարկերը թողեք, վարկերը թողեք…է՜, ձե՞ռ եք անում: Տենց տպավորություն է, թե դուք բաժանողն եք, մենք էլ թույլ չենք տալիս: Գնացե՛ք, ձեր շրջապատի, ձեր մարդկանց հարստությունը բաժանե՛ք մարդկանց, հերի՛ք է»: Տարիներ առաջ, սակայն, 2018-ի ապրիլի 15-ին նույն Նիկոլ Փաշինյանը, որ ընդդիմադիր դիրքերից էր հանդես գալիս, բարձրաձայնում էր, թե քաղաքացիները բանկերի ձեռքին գերության մեջ են: «էսօր ՀՀ-ի տասնյակ, եթե ոչ հարյուր հազարավոր քաղաքացիներ բառիս բուն իմաստով ճկռում են բանկային ժամկետանց տոկոսների տակ, ու, կարծում ենք, որ միանշանակ ու աներկբա՝ առանց բացատրության»,- նշում էր նա: Քաղաքացիներին բանկային պարտավորություններից, ինչպես նաեւ հարկերի, վարկերի տակ «ճռալու» բեռը թեթեւացնելու մասին սրտակեղեք հայտարարություն անելով, փաստորեն, Փաշինյանը հերթական անգամ ստել է: Երբ դարձավ վարչապետ, մոռացավ բանկերի վարկերի տակ կքած քաղաքացիներին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
18:14
17:55
17:54
17:45
17:36
17:13
16:16
16:05
15:52
15:38
15:15
15:01
14:55
14:44
14:15
13:05
12:44
12:05
11:46
11:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15