DARK Company-ի հիմնադիր Արմեն Ծատուրյանը ծնունդով Էջմիածնից է։ Նա այսօր հայոց բանակի զինվոր է։ Դեռ 2019 թվականին` 16 տարեկանում, որոշել է հիմնադրել սեփական կազմակերպությունը` DARK Company‐ն, որն իր անվան շուրջ կհավաքեր երկրի բոլոր նպատակասլաց երիտասարդներին: Այդպես էլ եղավ։ Արմենի խոսքով` հիմնադրման սկզբնական շրջանում մրցակցությունը շատ մեծ էր ու շուկայում զբաղեցնում էին ցածր դիրք, հետո ներգրավվեցին տարբեր աշխատաքների, սկսեցին թիմով ինքնակատարելագործվել, զարգանալ և նպատակադրվել` ապացուցել ու ցույց տալ բոլորին, թե ինչերի կարող է հասնել երիտասարդ ուժը: Եվ այսօր Dark-ը առաջատարների շարքերում է։
«Մենք մեր առաքելության հիմքում ընդունեցինք «որակ, ինքնակրթվել, ստեղծագործել, երբեք չհանձնվել» կարգախոսը, և ահա այս կարգախոսի շուրջ 6 ամիսը մեկ անգամ մենք հնարավորություն ենք տալիս երիտասարդներին անդամակցել մեր կազմակերպության հետ»,-ասում է Արմեն Ծատուրյանը։
Dark company-ի կամավորները բացի կամավորական աշխատանքից ստանում են ոչ ֆորմալ կրթություն` մասնակցելով դասախոսությունների, սեմինարների, որտեղ տարբեր ոլորտի մասնագետներ պատմում են իրենց աշխատանքի, մասնագիտական ոլորտի դժվարությունների հաղթահարման և մոտիվացիայի մասին։ Կազմակերպության հիմնադիր Արմեն Ծատուրյանի խոսքով` սա ոչ միայն երիտասարդի ընդհանուր զարգացվածությանն է խթանում, այլ նաև օգնում է երիտասարդներին կողմնորոշվել մասնագիտական ընտրության հարցում: «Այստեղ նաև կամավորները կարողանում են իրենց պրոեկտները իրականացնել: Ահա թե ինչու DARK: Մենք ստեղծում ենք կադրեր, որոնց հետ սկսում ենք աշխատել, ստեղծագործել, որոնք հետագայում դառնում են մեր գործընկերները»,-հավելել է Արմենը, ի հայտ դարձնելով այն փաստը, որ կազմակերպության նպատակը ոչ միայն տարատեսակ միջոցառումներ կազմակերպելն է, այլև երիտասարդական ուժով աշխարհում նոր գաղափարներ կյանքի կոչելը, որը պետք է ավելի լավը դարձնի հասարակությանը։ Կազմակերպության առաջին աշխատաքներից է եղել ֆուտբոլային ակադեմիայի բացման արարողությունը։

Արդեն 2021 թվականին Dark company-ին իր ներդրումն է ունենում այնպիսի միջոցառումների կազմակերպչական աշխատաքներում, որոնց մասնակիցների թիվը հասնում է մոտ 6000-ի (այդ միջոցառումների ցանկում է` Բաստայի համերգը Հայաստանում, Լադանիվայի, «Արցախի ձայներ»-ի հաներգը Երևանում, «Summer music fest Դիլիջանը», Միքս ֆայթ, «Միսս Հայաստան 2021» և այլն)։ Նշենք, որ 2021-ից Dark company-ին ունի իր սեփական հաղորդումը, որը հեռարձակվում էր հեռուստատեսությամբ։ Արմենի խոսքով` կամավորությունն այսօր մեր կյանքում շատ մեծ կարևորություն ունի։ «Այս աշխատաքները մթնոլորտ է ստեղծում իքնադրսևորվելու, ինքնազարգանալու, նոր գիտելիքներ ստանալու և նոր մարդկանց հետ ծանոթանալու համար։ Այստեղ կատարվող աշխատաքներն օգնում են նաև համայնքի զարգացման հարցում: Սակայն մեր հասարակության մեջ կամավորությունը և կամավորության մասին պատկերացումները փոքր-ինչ աղաղաղված են, ուստի մեզ համար շատ կարևոր է, որ մեր կամավորներն այստեղ աշխատելով հանդերձ ստանան գիտելիքներ, զարգացնեն մի շարք հմտություններ։ Մեր նպատակն է գտնել և զարգացնել այն մասնագետներին, որոնք իրենց աշխատանքով պետք է զարգացնեն Հայաստանը»,-նշել է Արմեն Ծատուրյանը։
«Տարեկան ստանում ենք մոտ 600 հայտադիմում և աշխատում մոտ 150 կամավորների հետ։ Ասեմ, որ մենք նպատակ ենք դրել Հայաստանում կոտրել կամավորության և կամավորի մասին ձևավորված սխալ կարծրատիպերը»,-մեզ հետ զրույցում նշել է Dark company-ի տնօրեն Վիկտորյա Մշեցյանը։ Վերջինս նույնպես համոզված է, որ կամավորական աշխատանքը հիմնված է պատասխանատվության, թիմային ախատանքի և սովորելու ձգտման վրա։
17:47
17:34
17:13
16:22
16:09
15:46
15:33
15:14
15:05
14:45
14:32
14:15
14:09
13:45
13:32
13:13
12:55
12:45
12:20
11:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01