Այսօր 14:00 Կենտրոնի դատարանում վերսկսվում է մեր դատական գործընթացը, իսկ մինչ այդ երեկ, օգտվելով կարճատև դադարից և Աստծո շնորհած ազատությունից, մենք երեկ ուխտագնացության գնացինք Գոշավանք, խոնարհվելու և խորհուրդ հարցնելու այնտեղ թևածող Մխիթար Գոշի անմահ ոգուց:
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը: Նա նաեւ նշել է.
«Մխիթար Գոշը ավելի քան 800 տարի առաջ հեղինակել է առաջին համապարփակ հայկական Դատաստանագիրքը, որն իր մեջ ներառում է թե Սահմանադրության, և թե ժամանակակից Քրեական օրենսգրքի տարրեր, ընդ որում նա իրավունքի ակունքը տեսել է Աստվածային կամքի և քրիստոնեական արժեքների մեջ, և իր Դատաստանագիրքը գրելով, փորձել է սահմանափակել մարդու նկատմամբ կիրառվող կամայականությունը և ժամանակի դատական կոռուպցիան: Գոշի Դատաստանագիրքը այնպիսի հզոր ձեռնարկ է հանդիսացել, որ դուրս գալով Հայաստանի սահմաններից, հիմք է հանդիսացել ապագայում Վրաստանում ընդունված օրենսգրքի, հետո էլ սկսել է տարածվել նաև մի շարք եվրոպական երկրներում: Երեկ, գտնվելով մեր պատմության այս փառահեղ վայրում, ունկնդրելով պատարագին և նրան հաջորդած քարոզին, փորձելով աղոթքով հաղորդակցվել Մխիթար Գոշի հավերժող ոգու հետ, ես եկա այն պարզ հետևության, որ յուրաքանչյուրս պետք է խոնարհությամբ ընդունենք մեզ բաժին հասած փորձությունները, չչարանանք, պատրաստ լինենք հատուցել մեր սխալների համար, միևնույն ժամանակ հետևողական պայքարենք մեր ազատության, մեր իրավունքների և մեր իդեալների համար: Մեր պայքարը շարունակվում է, և ես այսօր նոր փորձություներին ընդառաջ եմ գնում բաց ճակատով, Աստծո ողորմածությամբ, և Մխիթար Գոշի անանց պատգամը սրտիս մեջ: Աստված պահապան բոլորիս»։
18:35
18:09
17:17
15:29
15:08
11:45
11:17
10:38
10:09
09:34
09:08
21:44
21:23
20:49
20:25
19:45
19:27
19:04
13:17
12:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47