ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը: Հուլիսի 25-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 576 ահազանգ, որից 58-ը արտակարգ: Շաբաթվա ընթացքում գրանցվել է տեխնածին բնույթի 10 և սոցիալ-կենցաղային՝ 9 կանչ: Հաշվետու ժամանակահատվածում զգալիորեն նվազել է հրդեհների քանակը, գրանցված հրդեհի չորս դեպքերից երեքը բռնկվել է չոր խոտատարածքում, մեկը ավտոմեքենայում: Ծառայության կենտրոնական ու շրջանային ստորաբաժանումները և հրշեջ հենակետերում տեղակայված մարտական հաշվարկները օպերատիվորեն հակազդել ու անհրաժեշտ մակարդակով իրականացրել են հրդեհաշիջման աշխատանքներ: Ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերը շաբաթվա ընթացքում արձագանքել են ստացված բոլոր ահազանգերին, փրկարարները կատարել են փակված 3 դռան բացում, 4 քաղաքացի փրկարարների օգնությամբ տեղափոխվել է համապատասխան բժշկական հաստատություններ, փրկարարներն արձագանքել են այլ բնույթի ևս 4 կանչերի: ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ նշված ժամանակահատվածում ստացվել է մեկ ահազանգ, փրկարարները ժամանակին մեկնել են պատահարի վայր, տուժած քաղաքացիներին ցուցաբերել առաջին օգնություն և համագործակցելով շտապ օգնության հետ, տեղափոխել համապատասխան բժշկական հաստատություններ: Օձի հայտնաբերման վերաբերյալ շաբաթվա ընթացքում ստացվել է 3 ահազանգ: Ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խմբերը հայտնաբերել ու թունավոր սողուններին տեղափոխել են անվտանգ տարածք: Հանրապետության տարածքը հավանական սպառնալիքներից մաքրելու և շրջակա միջավայրն ավելի անվտանգ դարձնելու նպատակով՝ ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերը, գործընկեր կառույցների հետ մեկտեղ իրականացրել են չպայթած զինամթերքի հայտանբերման և վնասազերծման աշխատանքներ: Ընդհանուր առմամբ շաբաթվա ընթացքում վնասազերծվել է 61 հրթիռ, հրթիռակասետային 3 ռումբ, ականանետի 67 ական և գնդիկաբեկորային 4 ավիառումբ: Բնակչության անվտանգության ապահովման նպատակով ԱԻ պետական ծառայությունը իրականացնում է շուրջօրյա ուժեղացված ծառայություն, ցանկացած արտակարգ իրավիճակում զանգահարեք՝ 911, 101, 112 հեռախոսահամարներով:
17:47
17:34
17:13
16:22
16:09
15:46
15:33
15:14
15:05
14:45
14:32
14:15
14:09
13:45
13:32
13:13
12:55
12:45
12:20
11:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01