ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը գրում է.
«Պոպուլիստ մարդասպանը ձգտում է վերածվել բռնապետի. Չունենալով իշխանություն (խնդրում եմ պաշտոնը չխառնել իշխանության հետ), ինչպես նաև լեգիտիմություն, Նիկոլն ձգտում է անցնել ավտորիտար ռեժիմի: Դա պատմության փորձն է. աշխարհի բոլոր պուպուլիստներն ինչ֊որ պահի վերածվում են բռնապետի, քանի որ այլևս ստով և կեղծիքով պաշտոնը պահել չեն կարողանում: Եվ ահա՝ խայտառակ հետապնդումներ, քաղբանտարկյալներ, նորանոր շինծու քրեական գործեր, կամակատար դատարաններ, ստրկամիտ իրավապահ համակարգ: Երեկ դավաճանի անմիջական հրահանգով ՀՅԴ Հոլանդիայի երիտասարդական միության անդամ Սյունե Աբրահամյանի մուտքը արգելվեց հայրենիք: Ակնյակտ է՝ Նիկոլը կատարում է թուրքերի նախապայմանները՝ փակելով 23-ամյա դաշակցական հայուհու մուտքը հայրենիք և հայտարարելով անցանկալի անձ, փոխարենը նա հայրենիքի դռները լայն բացել է թշնամու առջև: Հիմա հարց իրավապահ մարմիններին. կարող եք՞ Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժած թուրքերին հայտարարել անցանկալի և դուրս վռնդել մեր երկրից. չեք կարող։ Նույնիսկ եթե ցանկություն և համարձակություն ունենաք՝ չեք կարող, Նիկոլը չի թողնի, իր առջև թուրքերի կողմից կա նախապայման՝ ջարդել հայ ժողովրդի դիմադրությունը, ազգային կորիզը, որ էլ երբեք ոտքի չգանգնենք: Նիկոլը կատարում է թուրքերի նախապայմանները, դուք՝ նիկոլի ապօրինի հրահանգները: Դուք, պահելով Նիկոլի իշխանությունը, օգնում եք, որ նա իրականացնի իր երազանքը՝ հայաթափի Արցախը, թուրքացնի Հայաստանը, երկրում հաստատի բռնապետություն: Բայց միշտ հիշեք՝ պոպուլիստներն աշխարհի և ոչ մի երկրում երկար կյանք չունեն: Հայաստանը բացառություն չէ: Հ.Գ Այսօր արգելվել է նաև Հոլանդիայի Հայ Դատի ատենապետ Մասիս Աբրահամյանի մուտքը Հայաստան: Ծափ տվեք արա՛, թուրքերը երջանիկ են ձեզանով»։
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55