ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Սովորաբար ասում են քաղաքականության մեջ կանխատեսումներ անելն անշնորհակալ զբաղմունք է: Դա ճշմարտություն է: Սակայն չկա մի պետություն, որի կառավարման համակարգը չի փորձում կանխատեսել առընչվող հարցերի զարգացման սցենարները: Առավել ճշգրիտ կանխատեսումներն ու վերլուծությունները, որպես կանոն դառնում են տվյալ պետության քաղաքականության հիմնական ուղենիշը: Դրա համար են պետությունները պահում ուղեղային կենտրոններ, տարատեսակ ոլորտային ինստիտուտներ ու հետազոտական հիմնարկներ: Առավել կայացած պետություններում, պաշտոնաթող քաղաքական գործիչներին խնդրում (հրավիրում) են աշխատելու խորհրդատվական, հետազոտական, գիտա-ուսումնական, վերլուծական կենտրոններում: Որովհետև, իրականում դա պետության ամենաթանկարժեք ռեսուրսն է, քաղաքական կառավարման համար ամենաթանկ կապիտալը` որն արտահայտվում է պրակտիկ գիտելիքներով, կուտակված փորձով և հեռանկարային պատկերացումներով: Հայաստանում այդ պրակտիկան քիչ թե շատ կիրառվում էր մինչև թավշյա տնաքանդությունը: Այսօր այն իսպառ վերացել է: Ավելի ճիշտ, հատուկ քաղաքականությամբ ավիրվել է: Կապիտուլյացված լակոտակրատիայի ու անթրաշների կարտելայի վերածված Հայաստանը չունի վաղվա անելիքների իր տեսլականը: Պետական կառավարման համակարգում ոչ ոք չգիտի, թե ի՞նչ է լինելու վաղը: Բոլոր հայտարարությունները կառուցված են ստի և որոշ բախտախնդիրների տգետ երևակայության վրա: Արցախում երեկ տեղի ունեցածը դրա վառ ապացույցն է: Չկա ռազմավարություն, չկա մարտավարություն, նույնիսկ օպերատիվ մակարդակում հստակ չէ, թե որո՞նք են լինելու Հայաստանի կամ Արցախի ողջամիտ քայլերը` տարբեր իրավիճակներում: Փոխարենը` կա դավաճանության մարմնավորում դարձած Նիկոլ, ով մտածում է միայն իր իշխանությունը պահելու մասին: Դրա համար պատրաստ է ստորագրել ցանկացած թղթի տակ, գնալ ցանկացած թեմայով բանակցության, կախվել ցանկացած օտար երկրի ոտքերից, բայց չունենալ սեփական դիրքորոշում: Հայաստանն այսօր չի կարողանում պայմանավորվել այնպես, որ տարածաշրջանում ոչ մի կողմի ձեռնտու չլինի Ադրբեջանի կրակոցը Հայաստանի կամ Արցախի ուղղությամբ: Մեկի հետ խոսում է, մյուսին է առիթ տալիս և հակառակը: Իսկ Ադրբեջանը շարունակում է օգտվել Նիկոլի բոլոր սխալներից ու ստորացված վիճակից: Արդյունքում տուժվում է Հայաստանի ու Արցախի ժողովուրդը: Ադրբեջանը չի դադարելու կրակել, քանի դեռ Հայաստանը չունի հստակ դիրքորոշում: Ալիևի հետ Նիկոլի պայմանավորվածությունների բոլոր սցենարները հանգեցնելու են պայմանավորված պատերազմի, սա արդեն տեսանելի է: Կապիտուլյանտը գնա «խաղաղության կեղծ օրակարգով» թե չգնա` Բաքվին և Նիկոլին այսօր ձեռնտու է նոր ռազմական էսկալացիան: Այս ամենը հստակ երևում էր դեռևս 2021թ. փետրվար-մարտ ամիսներին, երբ Ադրբեջանն այլևս չէր թաքցնում դեպի Հայաստան իր նվաճողական քաղաքականության թիրախները: Մեծ խելք պետք չէ հասկանալու համար, որ որքան էլ հայը բարեկամության ձգտի` թուրքի համար միշտ եղել ու լինելու ենք թշնամին:
Հ.Գ. 2020թ. նոյեմբերից առ այսօր, Ադրբեջանի պաշտոնական քարոզչությունը հայերիս մասին խոսելիս օգտագործել է բացառապես` «դուշման, դուշմանլար» բառերը: Սա Նիկոլի հռչակած խաղաղության կեղծ օրակարգի ֆոնի վրա:
18:59
18:03
17:15
17:04
16:09
15:55
15:38
13:34
13:19
13:03
12:41
12:38
12:18
12:03
11:45
11:27
11:08
10:36
10:19
10:02
18:03 17.06.25
17:04 17.06.25
17:15 17.06.25
11:57 16.06.25
18:59 17.06.25
11:22 16.06.25
12:59 16.06.25
15:55 17.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03