Երեկ երեկոյան Արցախի զորամասերում միանգամից խուճապային իրարանցում է սկսվել. հրամկազմը դիրքապահ ժամկետային զինծառայողներին տագնապ է տվել՝ արագ հավաքվել ու իջնել զորամաս․ հայտնել են, որ վաղաժամ զորացրում են, տեղեկացնում է Yerevan.Today-ը: Գիշերն ավտոբուսները արագ կազմակերպված մոտեցել են զորամասերին, որպեսզի հնարավորին շուտ ու աննկատ զորքին տեղափոխեն Հայաստան և կեսգիշերն անց տասնյակից ավելի ավտոբուսներ միաժամանակ ճամփա են ընկել: Գիշերը զորքը բերվել է Երևան, «Բանվորի արձանի» մոտ իջեցրել են, խուճապային վիճակից ելնելով՝ ոչ բոլորի ծնողներին են հասցրել տեղեկացնել, որ «Բանվորի արձանի» նախկին տեղում դիմավորեն վաղաժամ զորացրված զավակներին: Զինվորների մեծ մասը տեղավորվել են մայթեզրերին ու լուսաբացը դիմավորել Երևանում: Yerevan.Today-ը կապ է հաստատել Կոտայքից, Արարատից վաղաժամ զորացրված զինվորների և նրանց հարազատների հետ, որոնք հաստատել են տեղեկությունը: Ընտանիքներում ուրախ էին, որ ողջ ու առողջ դիմավորել են իրենց զավակներին, բայց տագնապած էին, որ զորացրման ժամկետներ են խախտվել, ժամանակից շուտ և հարկադրաբար իրենց որդիներին ուղարկել են տուն: «Շոկի մեջ ենք։ Մեկս օգոստոսի 11-ին, մյուսը օգոստոսի 16-ին էինք ռեստորան վերցրել, բեհ տվել ենք, որ բանակի քեֆ անեինք։ Բայց հիմա եկել են տասն օր շուտ ու պարզ է, որ Ալիևն է այդպես ցանկացել․.. Լարված վիճակ է, մեր տղերքին դիրքերից իջեցրել ուղարկել են տուն, որ Արցախը թևաթափ անեն, անպաշտպան մնա Արցախը»,- ասել են ծնողները: «Ադրբեջանը օգոստոսի 1-ին ժամանակ էր տվել, բայց հայկական բանակը մնաց իր դիրքերում, թշնամին օգոստոսի 2-ին հասկացավ, որ իրավիճակը պետք է սրել։ Տղերքից պատմում էին վերջին օրերին տարբեր ուղղություններով դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձերի, առանց կրակոցների ելումուտ անելու սադրանքների մասին: Պարզվում է՝ օգոստոսի 2-ին «դեդլայնի» հրահանգը հայկական իշխանությունն ընդունեց ի գիտություն, ու մեզ վախեցնում էին՝ խուճապ տարածելով, թե զորքին տարհանում ենք, որ նորից սեպտեմբերի 27 չսկսվի: Սա է իրականությունը։ Արցախը դատարկեցին, որ տանք թուրքին։ Ու դա իրականում արվեց առանց բանակցելու։ Արեցին մի քանի ժամում։ Չգիտեմ՝ ով ում պիտի պատասխան տա էսքան զիջումների համար»,- ասել է Yerevan.Today-ի զրուցակիցը։
18:35
18:09
17:17
15:29
15:08
11:45
11:17
10:38
10:09
09:34
09:08
21:44
21:23
20:49
20:25
19:45
19:27
19:04
13:17
12:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47