«Իրավունք» թերթը գրում է.
«ՀՀ ԳՇ նախկին պետ, ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը չի ներկայանա 44-օրյա պատերազմը քննող քննիչ հանձնաժողով, եթե նրան հրավիրեն:
«Ես նրանց ասելու բան չունեմ»,
«Իրավունքի» հետ զրույցում ասաց Մովսես Հակոբյանը: -Իշխանության ներկայացուցիչները հայտարարել են, որ այն անձինք, ովքեր հրաժարվեն ներկայանալ հանձնաժողով, օրենքով սահմանված պատասխանատվության կենթարկվեն:
—Ավելի լավ ա գնամ դատվեմ, քան գնամ այդ հանձնաժողովի անձանց հարցերին պատասխանեմ: Ես գիտեմ` ինչ է պատերազմը, եւ ինչ է պետք այն քննելու համար: Իսկ այն կոնտինգենտը, որը հավաքվել է այնտեղ, շատ հեռու է նման լուրջ հարցեր քննելուց, հասկանալուց: Օրինակ` ո՞վ է քննելու Գլխավոր շտաբի պետի գործողությունները, ո՞վ է հասկանում նրա գործողությունների լիազորությունները. Էդ կոնտինգենտն անգամ դասակի հրամանատարի գործողությունները քննելու ի վիճակի չէ, ինչի մասին է խոսքը:
—Ի՞նչ կասեք նոր ԳՇ պետի մասին:
—Գրագետ սպա է, պիտի շատ ջանք գործադրի, որպեսզի կարողանա համակարգը ոտքի կանգնեցնել:
—Ի՞նչ կասեք Սուրեն Պապիկյանի պաշտոնավարման մասին, Դուք նշում էիք, որ նա այս թիմի ամենաադեկվատ մարդն է:
—Հիմա էլ մնում եմ նույն կարծիքին, իշխող ուժի մեջ ամենաադեկվատ մարդն է, սրանով բավարարվենք»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
19:03
18:03
15:31
15:13
15:03
14:42
14:19
13:52
13:31
13:03
12:44
11:34
11:18
11:02
10:22
10:03
20:58
20:33
20:04
15:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03