Թուրքիայի ներկայիս Սիվաս (պատմ. Սեբաստիա) նահանգում գտնվող նախկինում հայաբնակ (նաև հույներ) Աղըլ գյուղը հիմա ամբողջովին լքված ու ավերակված վիճակում է: «Էրմենիհաբերի» հաղորդմամբ, նշվում է, որ հայերն ու հույներն այստեղ հիմնականում բնակվել են նախքան Թուրքիայի Հանրապետության հիմնադրումը (1923թ.): 1980-ականներին տեղի ունեցած ներքին հրահրումների հետևանքով գյուղն ամբողջովին դատարկվում է, ինչից հետո էլ պարբերաբար հայտնվում է գանձագողերի թիրախում: Հույս ունենալով, որ հայերից մնացած գանձեր կամ թանկարժեք իրեր կգտնեն՝ գանձ որոնողները շարունակաբար քանդում և վնասում են տեղացիների շրջանում նաև «խորհրդավոր գյուղ» անվանվող Աղըլի տները: Գանձագողերից բացի գյուղի ավերակները երբեմն հայտնվում են նաև լքված բնակավայրերով հետաքրքրվողների ու լուսանկարիչների ուշադրության կենտրոնում: «Համացանցում լքված գյուղերն ուսումնասիրելիս հայտնաբերեցի, որ Սիվասում այսպիսի տեղ կա: Տեսա, որ կենտրոնին էլ (Սիվաս քաղաք) շատ մոտիկ է, Քարայում և Հաջի Ալի գյուղերի միջև ընկած բարձունքի վրա է»,-թուրքական լրատվամիջոցին պատմել է լուսանկարիչ Գյոքհան Քարօղլուն: Նրա խոսքով, հայտնի չեն բուն պատճառները, թե ինչու է գյուղը դատարկվել այն դեպքում, երբ հարևան գյուղերը նորմալ բնակեցված են: «Գանձ որոնողները գյուղն ավերել են: Մեզ հետաքրքրեց, եկել ենք նկարելու: Այս գյուղն ամբողջությամբ անտաշ քարերով է կառուցված, ակնհայտ է, որ շատ հին շինություններ են: Գյուղից փոքրիկ գետակ է սկիզբ առնում, որին սնուցող աղբյուրը գյուղում դեռևս շարունակում է հոսել»,- պատմում է Քարօղլուն: Վերջինս հույս է հայտնել, որ Սիվասի նահանգապետարանը կգնահատի այս արժեքը և հստողության տակ կառնի։
17:47
17:34
17:13
16:22
16:09
15:46
15:33
15:14
15:05
14:45
14:32
14:15
14:09
13:45
13:32
13:13
12:55
12:45
12:20
11:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01