ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում կատարվել է ծավալուն վիրահատություն: Դեպքը, ըստ Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունքի վարիչ Հմայակ Եփրեմյանի, առանձնահատուկ է՝ պացիենտը դիմել է հիվանդության վաղ շրջանում, ինչը և հնարավորություն է տվել բժիշկներին կատարել վիրահատությունը, արմատապես հեռացնել ուռուցքը և փրկել հիվանդի կյանքը: 69 տարեկան կինը դիմել է կենտրոն հուլիսի 19-ին: Հետազոտությունների արդյունքում ախտորոշվել է ենթաստամոքսային գեղձի մարմնի քաղցկեղ: 2 ժամ տևած վիրահատության ընթացքում կատարվել է ենթաստամոքսային գեղձի դիստալ սուբտոտալ մասնահատում՝ սպլենէկտոմիայով: Այսինքն՝ հեռացվել է ենթաստամոքսային գեղձի մարմինը, պոչը, փայծաղը (եղել է ուռուցքի ներաճ փայծաղային զարկերակ)՝ շրջակա ճարպային բջջանքով: Վիրահատությունը կատարել են ուռուցքաբան-վիրաբույժ Հմայակ Եփրեմյանը, ընդհանուր վիրաբույժ Ավետ Պետրոսյանը: Անեսթեզիոլոգն է եղել Սամվել Պողոսյանը: «Նմանատիպ ուռուցքները, ցավոք, մեր երկրում հիմնականում հայտնաբերվում են ուշ շրջանում, երբ այլևս վիրահատելու հնավարություն չի լինում. այդ դեպքում արվում է միայն քիմիաթերապիա և ճառագայթային բուժում, որոնք, սակայն, շատ քիչ դեպքերում են լինում արդյունավետ։ Եթե ունեք գանգատներ, պետք է դիմել բժշկի, չզբաղվել ինքնաբուժությամբ, անգամ գանգատներ չունենալու դեմքում ցանկալի է տարին գոնե մեկ անգամ անցնել ընդհանուր ստուգում»,- հիվանդության մասին պատմում է բժիշկ Եփրեմյանը։ «Այս և նմանատիպ արդյունքով վիրահատությունները ևս մեկ անգամ վերահաստատում են, որ պարբերական ստուգումները, վաղ ախտորոշումը հնարավորություն են տալիս ոչ միայն արդյունավետ կերպով պայքարել հիվանդության դեմ, այլև կանխել դրա հետագա զարգացումն ու տարածումը»,- նշում են Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնից:
17:47
17:34
17:13
16:22
16:09
15:46
15:33
15:14
15:05
14:45
14:32
14:15
14:09
13:45
13:32
13:13
12:55
12:45
12:20
11:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01