Վանաձորի ավագանու Նիստում ավարտվեց քաղաքապետի ընտրության գործընթացը։ Հաշվիչ հանձնաժողովի արդյունքների համաձայն 14 ձայն ստացավ Քրիստ Մարուքյանը, իսկ հանրապետական Մամիկոն Ասլանյանին կողմ քվեարկեց ավագանու 19 անդամ։ Քաղաքապետ ընտրվեց ՀՀԿ-ական Սսլանյանը:
Վերջինիս քաղաքապետ դառնալու հավանականությունը օրեր առաջ գրեթե զրոյական էր: Հիշեցնեմ, որ ՏԻՄ ընտրությունների արդյունքներով ՀՀԿ-ն ստացել էր 13, «Լուսավոր Հայաստանը»՝10, «Հայկական Վերածնունդը»՝ 5, «Բարգավաճ Հայաստանը»՝ 3, ՀՅԴ-ն՝ 2 մանդատ:
Հաշվի առնելով ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միջև առկա համագործակցությունը՝ Ասլանյանը քվեարկության արդյունքներով պետք է ստանար 15 ձայն, իսկ քաղաքապետի մեկ այլ թեկնածու՝ Քրիստ Մարուքյանը` 18 ձայն: Վերջինի դեպքում ձայների այդչափ լինելու հանգամանքը պայմանավորված էր ԲՀԿ-ՀՎԾ-ԼՀ եռակողմ համաձայնագրով, որի համաձայն երեք քաղաքական ուժերը պետք է միաձայն սատարեին Քրիստ Մարուքյանին:
Նման իրավիճակ քաղաքական դաշտում դեռևս չէր եղել: Ընտրություններից առաջ շատերը արդեն շնորհավորում էին ընդդիմադիր ուժերին ՝ ՀՀԿ-ին առաջին անգամ փոքրամասնության կարգավիճակում թողնելու և սեփական ռեսուրսները իշխանության դեմ միահամուռ կոնսոլիդացնելու համար:
Ընտրությունները, սակայն, ցույց տվեցին հակառակը: Ընդդիմադիր ուժերը անգամ համաձայնագիր կնքելով չկարողացան փաստացի առկա առավելությունը վերածեն վերջնական հաղթանակի: Այլ կերպ ասած, ընդդիմադիր կառույցները ևս մեկ անգամ չկարողացան իրար հետ լեզու գտնել: Երեք ընդդիմադիր ուժերի միաձուլման արդյունքում առաջացած ավագանու 18 անդամներից 4-ը քվեարկեցին իշխանական թեկնածուի օգտին: Ֆուտբոլային լեզվով ասած ընդդիմությունը «շեղ հարվածեց» իշխանության «բաց դարպասին»:
Սա ևս մեկ անգամ ապացուցեց, որ ընդդիմության հնարավոր միավորման թեզը շարունակում է տապալվել և գոնե նման պայմաններում չունի առաջխաղացման միտում:
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44