«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Անշարժ գույքի շուկայի ակտիվացմանն ու պահանջարկի ավելացմանը զուգահեռ բարձրանում են նաեւ գույքի գները։ Երեւանում բնակարանների գները մեկ ամսվա ընթացքում բավականին բարձրացել են: Մասնագետների կանխատեսումների համաձայն՝ անշարժ գույքի գները չեն նվազելու, այլ ավելի են բարձրանալու: Մյուս կողմից՝ կառուցապատողները զգուշացնում են, որ եթե շինանյութերի գները շարունակեն բարձրանալ, ապա դա կարող է մեծ ազդեցություն ունենալ բնակարանների գների վրա:
«Ժողովուրդ» օրաթերթը Վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա հունիսին, մայիսի համեմատ, բնակարանների թանկացում արձանագրվել է Երեւանի բոլոր վարչական շրջաններում: Նշենք, որ Կենտրոն վարչական շրջանում հունիսին բնակարանի մեկ քմ գերազանցում է 1700 դոլարը կամ 744 հազար 100 դրամ է: Ի դեպ, նախորդ տարվա հունիսին Կենտրոնում բնակարանի մեկ քմ-ն 622 հազար դրամ է կազմել, այսինքն՝ մեկ տարվա ընթացքում բնակարանի մեկ քմ-ն թանկացել է 122 հազար 100 դրամով:
Բնակարանի այսչափ թանկացումը մեկ տարվա ընթացքում զգալի է հատկապես Հայաստանի նման երկրում: Արաբկիր վարչական շրջանում բնակարանների գներն ավելացել են 4100, Ավանում՝ 3950 դրամով, Աջափնյակում՝ 2600 դրամով, Մալաթիայում՝ 3900 դրամով, իսկ, ահա, Քանաքեռ-Զեյթունում բնակարանի մեկ քմ-ի գինը բարձրացել է 1000 դրամով: Օրինակ՝ Արաբկիրում հունիսին բնակարանի մեկ քմ-ի արժեքը 526 հազար 600 դրամ է կազմել, իսկ մայիսին՝ 522 հազար 500 դրամ: Բնակարանի մեկ քմ-ի գինը Նուբարաշենում այս տարվա հունիսին արժեցել է 204 հազար 300 դրամ: Անշարժ գույքի շուկայի մասնագետների խոսքերով՝ բնակարան գնողները հիմնականում օգտվում են հիփոթեքային վարկերից»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
11:45
11:17
10:38
10:09
09:34
09:08
21:44
21:23
20:49
20:25
19:45
19:27
19:04
13:17
12:52
12:36
12:29
12:19
11:45
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47