«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր արդեն կարող ենք արձանագրել, որ Վանաձորում անակնկալ ոչինչ տեղի չունեցավ. ՀՀԿ-ին հաջողվեց քաղաքապետի իր թեկնածու Մամիկոն Ասլանյանի համար ապահովել նորընտիր ավագանու 19 անդամի քվե: Իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված թեկնածու Քրիստ Մարուքյանի օգտին քվեարկեց ավագանու ընդամենը 14 անդամ: Սա այն դեպքում, երբ շաբաթ օրը ԲՀԿ-ն, «Հայկական վերածնունդը» (ՕԵԿ) եւ «Լուսավոր Հայաստանը», որոնք միասին վերցրած ունեին 18 մանդատ, հուշագիր էին ստորագրել Վանաձորի ավագանու ընտրություններում համատեղ հանդես գալու վերաբերյալ: Իսկ իշխանական կոալիցիան՝ ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն, համատեղ 15 ավագանի ուներ: Բայց պարզվեց, որ ոչ իշխանական ուժերի մեջ «առնետներ» կային, քանի որ 18 ավագանուց 4-ը ՀՀԿ-ին ընտրեց թաքուն: Էդմոն Մարուքյանն ասաց, որ առաջիկա բոլոր քվեարկությունները բաց են լինելու, եւ բոլորը կբացահայտվեն: ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը «Ժողովուրդ»-ին ասաց, որ իրենք նախապես պայմանավորված հատուկ նշումով են քվեարկել եւ կարող են ապացուցել, որ Քրիստ Մարուքյանին են ձայն տվել: Այնուհետեւ «Հայկական վերածնունդը» (ՕԵԿ-ը) հայտարարեց, թե առաջիկայում կապացուցի, որ իր մեջ չեն «առնետները»: Թե ինչպես, պարզ չէ: Բայց այսքանից հետո ՀՎԿ ներկայացուցիչներ Հեղինե Բիշարյանը, Լեւոն Դոխոլյանը, ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը հավաքվել էին ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի եղբոր ռեստորանում. ՀՀԿ-ական Բաղդասարյանների հետ ուրախ, զվարթ ճաշում էին: Մինչդեռ Վանաձորում ոչ իշխանական ուժերը հանգիստ կարող են սկզբունքայնություն դրսեւորել, կառավարման ղեկն իրենց ձեռքը վերցնել եւ օրումեջ անվստահություն հայտնել նորընտիր քաղաքապետին. ի վերջո, ոչ իշխանականների մանդատներն ավելի շատ են: Ու քանի դեռ նրանք այդ խնդիրը չեն լուծել, ստացվելու է, որ նշված կուսակցություններն ընդամենը դերասանություն էին անում` «ընդդիմադիր» կերպարով հանդես գալու համար»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44