«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ռուսաստանի կողմից հայերի նկատմամբ տարվող իբրեւ թե անարդար քաղաքականությունը դեռեւս ուլտրաընդդիմադիր պատգամավորի դիրքերից հանդես եկող Նիկոլ Փաշինյանի խոսույթի հիմնական մեխերից մեկն էր: Ընդդիմադիր Փաշինյանը, օրինակ, 2017-ին այն համոզումն ուներ, որ ՌԴ-ի կողմից ՀՀ-ին մատակարարվող գազի գինն անընդհատ բարձրանալու է:
«Գազի գնի բարձրացումը ՀՀ-ին ինքնիշխանությունից զրկելու կամ մեր երկրի ինքնիշխանությունը կաշկանդելու մշտական գործիք է լինելու ՌԴ-ի ձեռքին: Գազի էժան գնի ասեղի վրա ՀՀ-ին նստեցնելն ու վախեցնելը հիբրիդային պատերազմով օկուպացնելու պարզ օրինակ է: 15-20 տարի մեր աչքն են կոխում, թե բա՝ էժան գազը, էժան գազը: Հասկացա՛նք»,- բարձրաձայնում էր ընդդիմադիր պատգամավորը:
Ընդամենը մեկ տարի անց, սակայն, նրա՝ ՌԴ-ի ու ՀՀ-ի հարաբերությունների, ինչպես նաեւ պաշտոնական Մոսկվայի՝ «ՀՀ-ին գազի էժան գնի ասեղի դնելու մասին» պատկերացումները շեշտակի փոխվեցին, ավելին՝ վարչապետ Փաշինյանն անձամբ սկսեց գլուխ գովել, թե Ռուսաստանը պաշտոնական Երեւանին բավականին էժան գնով է գազ վաճառում:
Այսպես, 2018-ի սեպտեմբերի 9-ին, հայտարարում էր, թե Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ է հրահանգել, որ գազը Հայաստանին էժան մատակարարվի:
«Դա ինչի՞ համար է արել. որպեսզի Հայաստանի քաղաքացիների համար գազն ավելի մատչելի լինի: Պուտինն ինձ հետ զրույցում նույնիսկ հիշեց, որ նման հրահանգ է տվել Գյումրի կատարած այցից հետո: Շփվելով մարդկանց հետ՝ նա զգացել է, որ գյումրեցիների, ՀՀ քաղաքացիների վիճակն այդքան էլ լավ չէ, ու որոշել է նման քայլով նպաստել մարդկանց սոցիալական վիճակի բարելավմանը»,- իրեն հատուկ գոհունակ ժպիտով հայտարարում էր Փաշինյանը:
Ստացվում է՝ գազի գնի մասին իրարամերժ հայտարարություններով Փաշինյանը հերթական անգամ ստել է»։
23:14
22:56
19:31
19:27
19:09
13:45
13:28
13:05
12:35
12:18
10:48
10:35
10:18
09:53
09:47
09:45
09:36
09:28
09:15
09:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34