Բնապահպանները կոչ են արել հետաքննել ձկների զանգվածային մահը Գերմանիայի եւ Լեհաստանի միջեւ հոսող գետի հատվածում, հայտնում է Euronews-ը։
Այս շաբաթ Չեխիայից Բալթիկ ծով հոսող Օդեր գետի ափերին հսկայական քանակությամբ սատկած ձուկ է լցվել, եւ Գերմանիայում ու Լեհաստանում կամավորները մաքրման աշխատանքներ են կազմակերպել
Լեհաստանում WWF-ի բնապահպանական քաղաքականության տնօրեն Պյոտր Նեզնանսկին ասել է, որ արդյունաբերությունները, կարծես, թունավոր քիմիական նյութ են արտանետել ջրի մեջ, եւ ջրի ցածր մակարդակը, որը առաջացել է երաշտի հետեւանքով, պայմանները շատ ավելի վտանգավոր է դարձրել ձկների համար:
«Օդեր գետի երկայնքով ողբերգական իրադարձություններ են տեղի ունենում,- ասել է նա։- Կատարվողի մասին թափանցիկ տեղեկատվություն չկա»։ Նեզնանսկին կոչ է արել պետական մարմիններին հետաքննել ձկների զանգվածային մահը Լեհաստանի երկարությամբ երկրորդ գետում։ Գետի երկայնքով ապրող մարդկանց նախազգուշացվել է չլողալ ջրի մեջ եւ չդիպչել ջրին:
Լեհաստանի ջրամատակարարման պետական մարմինը նշել է, որ երաշտը եւ բարձր ջերմաստիճանը նշանակում են, որ նույնիսկ փոքր քանակությամբ աղտոտվածությունը կարող է էկոլոգիական աղետ առաջացնել կենսական կարեւորության ջրային ուղիներում, թեեւ աղտոտման աղբյուրը դեռ պետք է բացահայտվի:
Սակայն Լեհաստանն ու Գերմանիան միակ եվրոպական երկրները չեն, որոնք եղանակային ծայրահեղ պայմաններով պայմանավորված էկոլոգիական լուրջ խնդիրների են բախվում։
Սերբիայի հյուսիսում Կոնոպլյանկսո ջրամբարի չոր հատակն այժմ լցված է սատկած ձկներով, որոնք չեն կարողացել դիմանալ երաշտին:
Այս շաբաթ Ցյուրիխի մերձակայքում գտնվող Հաուզենի պաշտոնյաները հարյուրավոր ձկներ են փրկել Հայշերբախ, Յուխբախ եւ Մյուլեբախ գրեթե չորացած վտակներում։
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
14:45
14:25
14:05
13:41
12:45
12:12
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42