Բերձորից դեռ բնակիչները դուրս չեն եկել, միայն հավաքել են իրերը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը` նշելով, որ Բերձորից դուրս է գալու 170 բնակիչ:
«Դեռ հստակ չէ, որ ուղղություններով են բնակիչները գնալու, այսինքն` հստակ չէ Արցախում, թե Հայաստանում կվերաբնակեցվեն»,-ասաց նա:
Նոր միջանցքի տարածքում գտնվող հայկական գյուղերում վերաբնակեցման մասին քաղաքապետը հստակ ինֆորմացիա չուներ, սակայն նշեց, որ եթե վերաբնակեցում լինի, կարծում է ընտանիքներ կլինեն, որոնք կցանկանան ապրել այդ գյուղերում:
Անդրադառնալով բնակավայրից դուրս գալուց հետո տներն այրելու խնդրին` քաղաքապետը նշեց, որ անվտանգային խնդիրներ կան եւ ինքը նախընտրում է, որ տները չայրեն բնակիչները:
«Բերձորին մոտ է գտնվում Եղցահող համայնքը, եւ ասենք եթե հրդեհեն, հնարավոր է հրդեհը նաեւ այնտեղ մինչեւ հասնի, եւ մի շարք անվտանգային խնդիրներ կան, որոնց մասին չէի ուզենա շատ խոսել, հրապարակման ենթակա չեն: Ամեն դեպքում, ես չեմ կարծում, որ տուն այրելը կապ է ունենալու փոխհատուցում տալու հետ, չեմ կարծում, որ այրեն փոխհատուցում չեն ստանալու, սակայն իմ կարծիքը հստակ է, որ պետք չէ այրել»,-ասաց նա:
Քաղաքապետը նշեց, որ քաղաքից տարհանվում են նաեւ մշակութային կոթողները, իսկ եկեղեցու վրայի խաչքարերը հանվել են այն նկաատառումներից ելնելով, որ հետագայում չպղծվեն ադրբեջանցիների կողմից:
Հիշեցնենք, որ Արցախի տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը Աղավնոյի եւ Բերձորի բնակիչներին տեղեկացրել է, որ մինչեւ օգոստոսի 25-ը պետք է լքեն իրենց տները։
17:47
17:34
17:13
16:22
16:09
15:46
15:33
15:14
15:05
14:45
14:32
14:15
14:09
13:45
13:32
13:13
12:55
12:45
12:20
11:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01