Երևանի Արմենակյան փողոցում «Mazda 6» մակնիշի ավտոմեքենան բախվել է հասարակական տրանսպորտի կանգառին, այնուհետև հարակից սյանը և վրաերթի է ենթարկել կանգառում գտնվող քաղաքացուն։
ԱԻ նախարարությունից մանրամասնում են՝ օգոստոսի 13-ին, ժամը 13։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արմենակյան 127 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ «Mazda 6» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Վ․, ծնված 1971 թ․) բախվել է հասարակական տրանսպորտի կանգառին, այնուհետև հարակից սյանը և վրաերթի է ենթարկել կանգառում գտնվող Ս․ Ղ․-ին (ծնված 1964 թ․)։
Փրկարարները տուժածին ցուցաբերել են առաջին օգնություն և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Ավտոմեքենայի ուղևոր Շ․ Մ․-ն (ծնված 1954 թ․) հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

11:45
11:17
10:38
10:09
09:34
09:08
21:44
21:23
20:49
20:25
19:45
19:27
19:04
13:17
12:52
12:36
12:29
12:19
11:45
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47